Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Եթե ռեկտորը համարձակ չէ, այդ դեպքում ինչ ենք պահանջում դասախոսներից և ուսանողներից». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս լրատվամիջոցները գրել էին, որ մի շարք բուհեր, այդ թվում` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը, ի նշան բողոքի դուրս են եկել ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհրդի կազմից: Որպես պատճառ նշվում է այն, որ դեռևս 2021 թ.-ին խորհուրդը միաձայն որոշել էր, որ յուրաքանչյուր ռեկտոր խորհրդի նախագահի պաշտոնում ռոտացիոն սկզբունքով պաշտոնավարելու է 1 տարի ժամկետով:

Սակայն, ըստ տեղեկությունների, ԵՊՀ ռեկտորը ցանկանում է դառնալ խորհրդի մշտական նախագահ: Եվ մի շարք ռեկտորներ, որոնք նախորդ տարի կողմ են եղել ռոտացիայի սկզբունքով խորհրդի նախագահ նշանակելուն, վերջին նիստում փոխել են իրենց որոշումը, պարզ ասած, «փոշմանել են»: Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը նշում է` թեմայի վերաբերյալ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա, կան միայն լրատվամիջոցների հրապարակումները, հետևաբար` իր մեկնաբանությունը ևս լինելու է դրանց շրջանակում:

«Ակնհայտ տեսնում ենք, որ Հայաստանում բուհերի ինքնուրույնության հույսը, հերթական փորձը, ըստ էության, ձախողվեց: Հիմա վերադառնում են նախկին մոտեցումներին, երբ մասնակցում է մեկ թեկնածու, որն անպայման լինում է իշխանության կողմից հաստատում ստացած մարդ: Իմ վերլուծությունը հետևյալն է, որ այսօր մեր բուհական համակարգն ինքն էլ չի ուզում այդ ինքնավարությունն ունենալ: Ցանկանում է կառավարության հետ լավ հարաբերություններ ունենալ: Ինձ թվում է, որ այս որոշումն էլ այդ տրամաբանության շրջանակում է: Գուցե մեկ տարի առաջ որևէ միջամտություն չի եղել, և ռեկտորներն ինքնուրույն են եղել, արդյունքում կայացրել են որոշում ռոտացիոն տարբերակով ընտրել ռեկտորների խորհրդի նախագահ, ինչն, իմ կարծիքով, լավ տարբերակ է, լավ ժեստ: Բայց գուցե հիմա այլ հրահանգ է եղել վերևից, և մեծամասնությունը ենթարկվել է դրան` քվեարկելով այլ տարբերակով, իր նախորդ մոտեցմանը դեմ: Իսկ մյուս չորս ռեկտորները ցանկացել են հավատարիմ մնալ նախորդ տարի իրենց արտահայտած դիրքորոշմանը»,«Փաստի» հետ զրույցում ասում է Խաչատրյանը: Նշում է, որ այս հարցերը պետք է դիտարկել մեր ընդհանուր մշակույթի տրամաբանության մեջ:

«Իմ կարծիքով, ոչ ֆորմալ առումով ռեկտորների խորհուրդը շատ կարևոր կառույց է, քանի որ տարբեր որոշումների կայացման պահին այն կարող է որոշակի դեր ունենալ: Գիտեմ, որ բազմաթիվ դեպքեր են եղել, որ այդ խորհրդի ճնշման արդյունքում օրենքների նախագծերում, տարբեր հարցերում նախարարությունը ստիպված է եղել մոտեցումներ փոխել: Այսօր կառավարության մոտ կա որոշակի վախ` կապված բուհերի հետ: Հիշում ենք, որ պատերազմից հետո մի շարք բուհեր պահանջեցին կառավարության հրաժարականը, դրա համար էլ հիմա ցանկանում են բուհերի ռեկտորների խորհուրդը վերահսկելի դարձնել: Այստեղ գործում է նաև այն հայտնի թեզը, որ մայր բուհը պետք է միշտ արտոնյալ լինի, առաջինը լինի, բայց կարծում եմ, որ հատկապես այս դեպքում դա այդքան էլ կարևոր բան չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Խաչատրյանի խոսքով, ինքը կցանկանար, որ մեր բոլոր բուհերը հավասար և համագործակցային հարաբերություններ ունենային: «Երբ նայում ենք մեր բուհերի գործունեությանը, դրանք ծայրահեղ մրցակցային են: Մեր բուհերը հիմնականում համագործակցում են միջազգային ծրագրերի շրջանակներում: Երբ չկան միջազգային ծրագրեր, իրենք մրցակից են, հակառակ դեպքում համագործակցում են: Նաև նման տարօրինակ իրավիճակ ունենք»,-ընդգծում է փորձագետը:

Վերադառնալով քվեարկությանը՝ ասում է, որ հիմնական հարցադրումները պետք է լինեն, թե ռեկտորներն ինչու այս կամ այն կերպ քվեարկեցին կամ ինչու հրաժարվեցին իրենց նախորդ որոշումից: «Դա ունի իր պատճառը: Բուհերի ռեկտորների ճնշող մեծամասնությունը չի էլ ցանկանում ինքնուրույնություն, ցանկանում են իշխանության հետ լավ հարաբերություններ ունենալ: Հիմա կարող էին հավատարիմ մնալ իրենց նախորդ տարվա որոշմանը, բայց փոխարենը կարող էին վատանալ իրենց հարաբերություններն իշխանության հետ, ուստի նրանք չեն ցանկանում խնդիրներ ստեղծել: Բայց մյուս կողմից` եթե բուհական համակարգում ռեկտորի մակարդակի մարդիկ խիզախ ու համարձակ չեն, այդ դեպքում ուսանողներից, դասախոսներից կամ ուսուցիչներից ինչ ենք պահանջում:

Բուհական համակարգում կարևոր է խիզախությունը, այսինքն` եթե հասել ես գիտության կառավարման ոլորտներում այնպիսի մակարդակի, որ քեզ ռեկտոր են ընտրել, պետք է ինքնուրույն և խիզախ կեցվածք ունենաս: Եթե չունես, ապա դոմինոյի էֆեկտով ինքնավարությունից ու խիզախությունից զրկվում են դասախոսները և ուսանողները, հաջորդիվ ուսուցիչներն ու աշակերտները: Դրանից հետո հույս ունենալ, որ մեր չափորոշիչներում գրված քննադատական մտածողությունն իրականություն կդառնա, անհույս է: Ինչ քննադատական մտածողություն, եթե բարձր մակարդակի մարդիկ չունեն այն: Ամբողջը շղթայական է, մարդիկ տեսնում են, թե ինչ է մտածում ռեկտորը, իրենք էլ են այդպես դիրքավորվում»,-եզրափակում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%