Մարտի 25-ին զոհված Դավիթ Միրզոյանը Խնուշինակ գյուղից էր, 44-օրյա պատերազմի մասնակից
ОБЩЕСТВОԱրցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների հետեւանքով երեկ` մարտի 25-ին, զոհված 44-ամյա Դավիթ Միրզոյանը Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից էր։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասացին նրա հարազատներից։
Պայմանագրային զինծառայող Դավիթ Միրզոյանը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Նա ամուսնացած է, ունի երկու տղա եւ մեկ աղջիկ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ մարտի 25-ին, Արցախի արեւելյան սահմանագոտում հակառակորդի ձեռնարկած սադրանքների, մասնավորապես` Bayraktar TB-2 տեսակի հարվածային անօդաչու թռչող սարքերի կիրառման հետեւանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ պայմանագրային զինծառայողներ Դավիթ Ռոբերտի Միրզոյանը (ծնվ. 1978թ.), Իշխան Սերժիկի Օհանյանը (ծնվ. 1994թ.) եւ Արարատ Վագիֆի Թեւոսյանը (ծնվ. 1990թ.)։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes



