Արդեն 16 000 ռուս զինվորական է զոհվել. Զելենսկին «լուրջ» բանակցությունների կոչ է արել Մոսկվային
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկրի զինված ուժերը հակահարված են տալիս ռուսական զորքին՝ ընդգծելով, որ 16 000 ռուս զինվոր արդեն մահացել է։ Այս մասին հայտնում է РБК-Украина-ն՝ հղում կատարելով նախագահի ուղերձին։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ռուսական գործողությունների զսպումը Ռուսաստանին տանում է դեպի այն միտքը, որ պետք է խոսել:
«Խոսել իմաստալից, շտապ, ազնիվ և հանուն արդյունքի, այլ ոչ թե ժամանակ ձգելու համար, արդեն 16 000 ռուս զինվորական է զոհվել, ինչի՞ համար: Սա ո՞ւմ է ինչ տալիս: Խոսակցությունը պետք է լուրջ լինի, պայմանները պետք է արդար լինեն, քանի որ ուկրաինացի ժողովուրդը պարզապես այլ բան չի ընդունի»,- ասել է Զելենսկին։
Նա նաև նշել է, որ զրույցի ընթացքում պետք է երաշխավորվի Ուկրաինայի ինքնիշխանությունը և ապահովվի տարածքային ամբողջականությունը։