Վրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 658 եւ մահվան 6 դեպք
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 658 եւ մահվան 6 դեպք։ Այս մասին հայտնել է կառավարության StopCoV.ge կայքը։ Մահացածների ընդհանուր թիվը հասել է 16 704-ի, հաղորդում է Новости-Грузия-ն։
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը վերջին մեկ օրում կազմել է 658, վարակվածների ընդհանուր թիվը՝ 1 645 959։
Տվյալները ստացվել են 22,8 հազար թեստերի հիման վրա։
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում գրանցվել է վարակման դեպքերի ավելի քան 44 տոկոսը, Թբիլիսիում՝ 290, Իմերեթիում գրանցվել է վարակման 88 դեպք, Սամեգրելոյում եւ Զեմո Սվանեթիում՝ 53, Շիդա Քարթլիում՝ 46, Գուրիայում՝ 43, Կախեթիում` 43, Աջարիայում` 37, Քվեմո-Քարթլիում` 31, Ռաչա-Լեչխումիում եւ Քվեմո Սվանեթիում` 21, Մցխեթա-Մթիանեթիում` 12, Սամցխե Ջավախքում` 7:
Ապաքինվել է 3478 մարդ, ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 1 615 166-ի։