Մենք պատրաստ ենք բանակցել ԱՄՆ–ի հետ, բայց խստորեն հավասար հիմունքներով․ Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության, բայց միայն հավասար և փոխադարձ հիմունքներով, ինչի շուրջ Վաշինգտոնը պատրաստակամություն չի ցուցաբերում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք չենք խուսափում երկխոսությունից և պատրաստ ենք բանակցել, բայց խստորեն հավասար հիմունքներով»,-ասել է Զախարովան:
Նա նշել է, որ Վաշինգտոնից նման պատրաստակամություն, նշաններ ցույց չեն տալիս: Ըստ Զախարովայի՝ ամերիկյան կողմն ամեն ինչ անում է, որպեսզի ավելի բարդացնի ԱՄՆ-ում Ռուսաստանի արտաքին ներկայացուցչությունների գործունեությունը։ «Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում Վաշինգտոնին մտածել հետևանքների մասին»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



