Մահացել է Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը
КУЛЬТУРАՄահացել է ամերիկյան Foo Fighters ռոք խմբի թմբկահար Թեյլոր Հոքինսը։ Երաժիշտը 50 տարեկան էր։ Այս մասին հաղորդվում է խմբի թվիթերյան միկրոբլոգում։
«Foo Fighters-ի ընտանիքը ցնցված է մեր սիրելի Թեյլոր Հոքինսի ողբերգական և վաղաժամ մահով։ Նրա երաժշտական ոգին ու վարակիչ ծիծաղը կապրեն մեզ հետ հավերժ։ Մեր սրտերը նրա կնոջ, երեխաների և ընտանիքի հետ են», - ասված է հաղորդագրության մեջ:
Երաժշտի մահվան պատճառները չեն հաղորդվում։ Հայտնի է, որ վերջին ամիսներին խումբը շրջագայում էր Հարավային Ամերիկայում։
Թեյլոր Հոքինսը ծնվել է 1972 թվականի փետրվարի 17-ին Տեխաս նահանգի Ֆորտ-Ուերթ քաղաքում։ Իր երաժշտական կարիերան նա սկել է Sylvia խմբում, իսկ 1997 թվականին միացել է Foo Fighters-ին՝ դառնալով խմբի ամենաճանաչված անդամներից մեկը։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



