Քիմ Քարդաշյանը պատրաստվում է իրավաբանական ընկերություն հիմնել
ЛАЙФՔիմ Քարդաշյանը որոշել է իսկական մարտահրավեր նետել։ Նախօրեին աստղը Vogue Hong Kong-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, որ կցանկանար հաջող իրավաբանական ընկերություն հիմնել։
«Ես երազում եմ մի օր ստեղծել հաջող իրավաբանական ընկերություն։ Ես ոչ մի բանի վրա այդքան ջանասիրաբար չեմ աշխատել, ինչպես իրավագիտության քննությանը նախապատրաստվելու համար։ Ես պետք է շատ ջանասիրաբար սովորեի եւ ամեն ազատ րոպես նվիրեի այդ ամենին։ Ես շատ տարված եմ քրեական արդարադատության բարեփոխմամբ եւ ցանկանում եմ պաշտպանել նրանց, ում, իմ կարծիքով, սխալ են դատապարտել», — հայտարարել է Քարդաշյանը։
Ի դեպ, աստղն հենց այնպես չէ ընտրել այս մասնագիտությունը։ «Այս ոլորտում աշխատանքն ինձ ստիպեց ավելի մոտ զգալ իմ հորը։ Այն գիտակցությունը, որ ես օգնում եմ մարդկանց, օրվա վերջում ինձ մեծ հաճույք է պատճառում»։
Նշենք, որ Քիմի հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը, աշխատել է Օ.Ջեյ Սիմփսոնի բարձրակարգ իրավաբանների թիմում, որը հետագայում անվանվել է «Երազանքի թիմ»։