Այսքանից հետո, ու՞մից ենք ինչ պահանջում. Կարեն Ավագյան
БЛОГԿարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Արցախում ու Հայաստանում կատարվողի մասին անդադար մեղադրանք բոլորին։ Միջազգային կառույցները բավարար չեն արձագանքում,դաշնակիցների բավարար «դաշնակից» չեն, աշխարհը չի տեսնում ու չի լսում։
Իհարկե հասկանում եմ, որ վերոգրյալ թեզերը շատ հարմար են անգործության մատնվելու ու սխալներն ու բացթողումները մեր երկրից դուրս փնտրելու համար։
Անարդարություն, որն ուղղելն ուժերիցդ վեր լինելու հետ հաշտվում ես, այդ ժամանակ ամեն ինչ անդառնալի է։
Այնուամենայնիվ, նայենք մեր երկրի ներսը։ թուրքի ու ադրբեջանցու թափած ֆոսֆորային զենք, հիվանդանոցի ռմբակոծություն, հայ գերիներին տանջամահ անել, վարձականների ուղարկել խաղաղ բնակչությանը սպանելու և վերջիվերջո համավարակի ընթացքում 44 օր ռմբակոծում էին հայկական քաղաքաները։
Այս ամենից գեթ մեկը միջազգային հանրությխն ուշադրությանը Հայաստանի «իշխանավորները» չներկայացրեցին։ Ո՛չ ՄԱԿ-ի ամբիոն, ո՛չ երկկողմ հանդիպումներ չեն օգտագործվել այս հանգամանքները բարձրաձայնելու համար։ Դեռ մի բան էլ ընդհակառակը։ Ասում են խաղաղության դարաշրջան է եկել, գերիներին բաքվում հիանալի են նայում։
Միջազգային հանրության ու ՄԽ համանախագահներին էլ ասում են մեզ էլ պետք չեք, մենք օպերատիվ կապ ունենք։
Այսքանից հետո, ու՞մից ենք ինչ պահանջում։ Վստա՞հ եք, որ պահանջի սուբյեկներին ճիշտ ենք ընտրել։
Միջազգային հանրությունը, դաշնակիցը կարող են «ծառայել» մեր շահերին, բայց մեր փոխարեն չեն ծառայի մեր երկրին։
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



