ՌԴ-ն անվճար գազ չի մատակարարի
ЭКОНОМИКАՌուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի համար գազի վճարումները ռուսական ռուբլով իրականացնելու մասին պետության ղեկավարի որոշումը, նշել է, որ դա բարդ գործընթաց է, ուստի ներկայում մշակվում են կառավարության, Կենտրոնական բանկի և «Գազպրոմ»-ի միջև բոլոր եղանակավորությունները:
Եվրոպացի գործընկերների կողմից գազի համար ռուբլով վճարելուց հնարավոր հրաժարումի մասին հարցին ի պատասխան Պեսկովն ասել է, որ Մոսկվան խնդիրները կլուծի ըստ հերթականության, բայց գազն անվճար չի մատակարարի, գրում է gazeta.ru-ն։
Մարտի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է կառավարությանը, Ռուսաստանի բանկին և «Գազպրոմ» ՓԲԸ-ին մինչև մարտի 31-ը միջոցներ ձեռնարկել անբարյացակամ երկրների հետ գազի համար վճարումները ռուբլով ստանալու համար։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



