Հայաստանում մեկ տարում 290 երեխա վերադարձել է ընտանեկան ջերմ միջավայր
ОБЩЕСТВОՀայաստանում անցնող 2015 թականին 290 երեխա վերադարձել է ընտանիք:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տարեվերջյան ասուլիսի ժամանակ այս մասին տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար Արտեմ Ասատրյանը: Նրա խոսքով` կենսաբանական ընտա նիք է վերադարձել 223 երեխա, որից 166 երեխա` գիշերօթիկ խնամքի հաստատություններից, 57-ը` մանկատներից, որդեգրվել է 67 երեխա, խնամատար ընտանիք է տրվել 4 երեխա:
«Երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի բարեփոխումները ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է գերակա խնդիր, որի գլխավոր նպատակն է զարգացնել այլընտրանքային խնամքի ծառայություններ` ապահովելով երեխայի ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը»,-ավելացրեց նախարարը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



