Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Խաղաղապահներն ու ադրբեջանցիները միմյանց ուղղությամբ օդ են կրակել

ПОЛИТИКА

Նախորդ օրը Արցախում իրավիճակն այնքան լարված էր, որ խաղաղապահներն ու ադրբեջանցիները միմյանց ուղղությամբ օդ են կրակել, առայժմ՝ օդ։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով, ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչ իրավիճակ կլինի, եթե Ռուսաստանը չկարողանա հաստատել ե՛ւ իր խաղաղապահների պաշտպանությունը, ե՛ւ տեղի բնակչության. որքան շատ ռուսական կողմը զիջի, այնքան իրավիճակն ավելի վատ կլինի հենց իր համար։

Կիվիրյանը Փառուխ-Քարագլուխ հատվածում իրավիճակը շատ լարված անվանեց։

«Ադրբեջանցի զինվորների որոշակի քանակ լքել են գյուղը, բայց ընդհանուր առմամբ մնում են ե՛ւ Փառուխում, եւ՛ Քարագլխի բարձունքի հատվածներից մեկում (մյուս հատվածում Արցախի Պաշտպանության բանակի ներկայացուցիչներն են)։ Իրավիճակը ցանկացած պահի կարող է պայթել, առավել եւս, որ Ադրբեջանն օգտագործում է ժամանակն իր հատվածում ականանետային հաշվարկներ տեղակայելու համար։ Նման զենքի կիրառումը հայկական կողմի բազմաթիվ զոհերի կարող է հանգեցնել։

Փառուխ գյուղում ռուս խաղաղապահներ կան, սակայն նրանք մինչ այժմ չեն կարողացել հասնել նրան, որ բոլոր ադրբեջանցի զինծառայողները վերադառնան իրենց ելման դիրքեր»,- ընդգծեց վերլուծաբանը։

Այս բոլոր գործընթացները, նրա գնահատմամբ, կանխատեսելի էին, քանի որ Արցախի հարցը լուծված չէ, Արցախի մնացած տարածքի վրա Ադրբեջանը վերահսկողություն չունի։

«Այնտեղ ապրում է հայ բնակչություն, եւ ադրբեջանցիները չեն հրաժարվի իրենց հավակնություններից եւ Արցախի մնացած հատվածում իրենց տիրապետությունը հաստատելու փորձերից։ Սրա հետ կապված՝ նրանք լարվածության մեջ են պահում տեղի բնակչությանը, գնդակոծում են գյուղերը, Արցախը զրկում են գազից ու ջրից, կփորձեն զրկել էլեկտրաէներգիայից, անընդհատ կփորձեն առաջ շարժվել։

Բաքուն իր ներկայիս գործողություններով փորձում է ստուգել Հայաստանի, Արցախի իշխանությունների, ռուս խաղաղապահների, Մոսկվայի, միջազգային հանրության արձագանքը, ստեղծել նոր «կարմիր գծեր» եւ հասկանալ, թե որ ուղղությամբ կարող է առաջ շարժվել, եւ որ ուղղությամբ՝ դադար տալ։

Այն կարծիքը, թե Ադրբեջանը փորձում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, հիմքեր ունի՝ որքան Ռուսաստանը խորը խրվի ուկրաինական ճահճում, այնքան մեծ կլինի երկրորդ ճակատ բացելու ցանկությունը։ Այդ ճակատներից մեկն էլ Արցախն է։

Ուկրաինայի պաշտոնյաները չեն թաքցնում դա՝ հայտարարելով, որ կցանկանային Ռուսաստանի համար երկրորդ ճակատ տեսնել Ղարաբաղում եւ Վրաստանում։ Վրաստանում դա մերժել են, իսկ Ադրբեջանը լռում է։ Բաքուն հենց կփորձի օգտվել այս շատ հարմար պատրվակից։ Նրանք ստուգում էին՝ կարող են արդյոք խաղաղապահները լուծել գազի հարցը, խաղաղապահները գազի հարցը չկարողացան լուծել, հետո առաջ գնացին։

Ռուսական ռազմաքաղաքական որոշ շրջանակներ կարծում են, որ Մոսկվան ոչ մի տեղ չպետք է զիջումների գնա, քանի որ դա կարող է հանգեցնել պետական աղետի։ Այսօր Ռուսաստանի ճակատագիրը կշեռքի նժարների վրա է, եւ ցանկացած զիջում կարող է որպես թուլություն ու վախ մեկնաբանվել։

Եթե ռուսական կողմը կամք չդրսեւորի ու կոշտ չարձագանքի, ապա Արցախում կարող է ստեղծվել մի իրավիճակ, որի դեպքում զոհ կարող են դառնալ հենց խաղաղապահները։ Եթե Ռուսաստանը վճռական գործողություններ չձեռնարկի Արցախում, նրա հեղինակությունը կարող է հավասարվել զրոյի, եւ նա կարող է զրկվել տարածքներից։ Եթե հասկանան, որ Ռուսաստանը վախենում է կամք դրսեւորել այս ուղղությամբ, ապա կօգտվեն նաեւ այլ ուղղություններից։ Առավել եւս, որ այսօր շատ պետություններ տարածքային պահանջներ են ներկայացնում Ռուսաստանին։ Նույն ադրբեջանական շրջանակները հայտարարել են, որ Դերբենտը ադրբեջանական քաղաք է։

Այդ հարցով, առաջին հերթին, պետք է զբաղվեն ռուս խաղաղապահները, քանի որ նրանք որոշակի պարտավորություններ են ստանձնել, այդ թվում՝ տեղի բնակչության պաշտպանությունը։ Հայաստանը պետք է ամեն կերպ պարտավորեցնի ռուսական կողմին, որպեսզի վերջինս կատարի իր պարտավորությունները՝ անկախ այլ ուղղություններում տիրող իրավիճակից»,- հավելեց վերլուծաբանը։

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха