Ереван, 18.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ալիևի պատկերացրած «խաղաղությունը» Արցախի հայաթափումն է. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Բաքվի քայլերը հերթական անգամ ցույց են տալիս Ադրբեջանի իրական մտադրությունները, այն է՝ Արցախյան հակամարտության միակողմանի ու ռազմական ճանապարհով վերջնական լուծում, որը ենթադրում է Արցախի ամբողջական հայաթափում։ Ըստ էության, Ադրբեջանին ներվեցին 2020 թվականի ռազմական ագրեսիան ու արցախահայության նկատմամբ իրագործած հանցագործությունները, դրա համար էլ Բաքուն փորձում է սկսած գործն ավարտին հասցնել՝ մանավանդ հաշվի առնելով տարածաշրջանում ուժերի դասավորության փոփոխությունը և աշխարհաքաղաքական լարված իրավիճակը։

Մյուս կողմից էլ՝ Թուրքիան է շահագրգռված Բաքվին նոր արկածախնդրության դրդելու հարցում, քանի որ նպատակ է հետապնդում անմիջականորեն կապվել Ադրբեջանի հետ իրենց պատկերացրած «Զանգեզուրի միջանցքի» միջոցով, որը պետք է լինի թուրքադրբեջանական վերահսկողության ներքո։ Ըստ թուրքական պատկերացումների, այդ կապը թույլ է տալու Թուրքիային արմատներ գցել Ադրբեջանում, ապա ընդլայնվել դեպի Միջին Ասիա, ինչու չէ՝ նաև Հյուսիսային Կովկաս։ Անկարայի նպատակների մեջ է մտնում թյուրքալեզու պետություններին իր շուրջը հավաքելը, ինչը նախատեսում է այդ երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների խորացում։ Եվ պատահական չէ, որ անցյալ տարվա վերջին Էրդողանի նախաձեռնությամբ Թյուրքական խորհուրդը վերակազմակերպվեց՝ դառնալով Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Եվ որպեսզի պանթուրքական ինտեգրացիոն նպատակադրումներն իրականություն դառնան, նրանց անհրաժեշտ է, որ Հարավային Կովկասից ու Միջին Ասիայից ռուսական ազդեցությունը դուրս մղվի։

Ներկայումս էլ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է օգտվել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից՝ Հարավային Կովկասում նորից լարվածության օջախ ստեղծելու միջոցով։ Եվ պատահական չէ, որ տևականորեն ադրբեջանական զորամիավորումները հատուկ պատրաստության դասընթացներ էին անցնում Թուրքիայում՝ բարձրլեռնային ու ձմեռային պայմաններում ռազմական առաջադրանքներ իրականացնելու համար։ Այսինքն, Ադրբեջանը շարունակ նախապատրաստվում է ռազմական ներխուժման։ Նոր ագրեսիայի դեպքում մի կողմից՝ ռուսական խաղաղապահները կհեղինակազրկվեն, մյուս կողմից էլ, թուրք-ադրբեջանական տանդեմի պատկերացմամբ, եթե հաջողվի Արցախը հայաթափել, այլևս իմաստ չի ունենա ընդհանրապես խաղաղապահներ «հանդուրժելը»։ Դրա հետ մեկտեղ՝ Արցախում լարվածության նոր օջախի ստեղծումը մեծապես բխում է նաև Ուկրաինայի շահերից։

Պատահական չէ, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել է, որ այլ երկրների տարածքում, այդ թվում՝ Ղարաբաղում լրացուցիչ ճակատների բացումը Ուկրաինային մեծապես կօգնի պայքարել ռուսական հարձակման դեմ։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը ՌուսաստանԱրևմուտք հարաբերությունների լարման ֆոնին կփորձի Արևմուտքի աջակցությունը ստանալ՝ իր էներգետիկ մատակարարումների հարցը շահարկելով, սակայն պետք է հաշվի առնել, որ թերևս Արցախի հարցն այն եզակի դեպքերից է, որ արևմտյան երկրները, մասնավորապես ԱՄՆ-ը և Ֆրանսիան ըմբռնումով են մոտենում ռուս խաղաղապահների առկայությանը։ Նրանք հասկանում են, որ ռուսական խաղաղապահները Արցախի հայ ազգաբնակչությանը բնաջնջումից պաշտպանելու խնդիր են լուծում, այլապես նրանք մեծ հակազդեցություն ցույց կտային ռուսական ներկայությանը, ինչը կատարում են այլ դեպքերում։

Ինչ վերաբերում է վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի՝ դեպի խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժելու ձեռնարկումներին, ապա դրանք ակնհայտորեն ռուսական կողմի հաստատակամությունը շոշափելու նպատակ էին հետապնդում։ Իսկ Ալիևը նման «համարձակություն» է ձեռք բերել այն պատճառով, որ ռուսական կողմը և մյուս միջնորդ երկրները միշտ անտեսում էին ադրբեջանական մշտական սադրանքները և խուսափում էին հասցեական հայտարարություններ անելուց։ Եվ ուշագրավ է, որ այս անգամ արդեն Ադրբեջանի կողմից Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մասին ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել կոնկրետ՝ հասցեական հայտարարությամբ, և ադրբեջանական կողմին զորքերը հետ տանելու կոչ է ուղարկվել։

Ճիշտ է, ադրբեջանցիները փորձել են իրենց «դուխը» ցույց տալ՝ իբր մատ թափ տալով Ռուսաստանի դեմ, բայց ՌԴ այս հայտարարությունը կոնկրետ զգուշացում է թուրք-ադրբեջանական տանդեմին, որ չփորձեն սադրանքներ հրահրել ու Ռուսաստանի համար այս ծանր իրավիճակում թիկունքից հարվածել։ Սակայն Ադրբեջանի ՊՆ-ի արձագանքը ցույց է տալիս, որ իրենք չեն ցանկանում հետևություններ անել, և չպետք է բացառել նոր սադրանքները։ Իսկ ի՞նչպիսին պետք է լինեն հայկական կողմի քայլերը: Հայաստանը ոչ թե պետք է ամեն անգամ աչք փակի Ադրբեջանի սադրանքների առաջ, այլ յուրաքանչյուր պրովոկացիա պետք է համարժեք պատասխան ստանա։

Առաջին հերթին անհրաժեշտ է գործի դնել բոլոր դիվանագիտական խողովակները՝ ռուսական կողմի և միջնորդների ուշադրությունը հրավիրելով արցախահայության իրավունքների խախտման վրա։ Մի՞թե այսքանից հետո պարզ չէ, որ Ադրբեջանն ընդհանրապես տրամադրված չէ հարաբերությունների կարգավորմամբ և տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ։ Ալիևի պատկերացրած խաղաղությունը Արցախի հայաթափումն է։ Իսկ ո՞րն է մեր պատկերացրած խաղաղությունը...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности При поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBank