Ռոբերտ Քոչարյանն առողջական խնդիրներ ունի․ դատական նիստին չէր ներկայացել
ОБЩЕСТВОԵրևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ենթադրյալ կաշառքի գործով քննությունը ՀՀ երկրորդ նախագահ, գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը բացակայության պատճառով։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանը դատարանին տեղեկացրեց, որ Ռոբերտ Քոչարյանը չի ներկայացել այսօրվա դատական նիստին վատառողջ լինելու պատճառով։ Պաշտպանը ներկայացրեց նաև համապատասխան բժշկական տեղեկանքը և հայտնեց, որ նախնական տվյալներով բուժումը կտևի մոտ 10 օր։ Պաշտպանը դատարանին դիմեց՝ անհրաժեշտության դեպքում մանրամասները քննարկել դռնփակ նիստում։
Հաշվի առնելով նախագահ Քոչարյանի բացակայությունը՝ դատական նիստը հետաձգվեց մինչև ապրիլի 12-ը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



