ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մշակել է Եվրոպայում իր դիրքերն ամրապնդելու ծրագիր
МЕЖДУНАРОДНОЕԵվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի գերագույն հրամանատար Թոդ Ուոլթերսը հայտարարել է, որ դաշինքը պետք է ամրապնդի իր դիրքերը Եվրոպայում Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին։ Այս մասին նա հայտարարել է ԱՄՆ Սենատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով` արդեն մշակվել է համապատասխան գործողությունների ծրագիր։
«Քանի որ մենք մոտենում ենք հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, մենք ազգային պլանները համապատասխանեցնում ենք ՆԱՏՕ-ի ընդհանուր ծրագրին: Մենք շարունակում ենք շարժվել այս ուղղությամբ, քանի որ ուժեղացնում ենք ութ մարտական խմբերը, որոնք տեղակայված են Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում և նրա շրջակայքում», - ասել է նա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը պլաններ կմշակի իր հունիսյան գագաթնաժողովի համար՝ Եվրոպայում լրացուցիչ ռազմական կոնտինգենտի տեղակայման համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ ռազմական դաշինքն իր զորքերը չի տեղակայի Ուկրաինայում, քանի որ ցանկանում է խուսափել Ռուսաստանի հետ պատերազմից։