Ուկրաինացի պաշտոնյան հայտարարել է, թե Ռուսաստանը փորձում է սպանել Զելենսկուն
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հայտարարել է, թե ռուսները «դեռ փորձում են սպանել Վլադիմիր Զելենսկուն»։ Այս մասին նա ասել է BBC-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ ռուսները չորս անգամ կրակել են նախագահի աշխատակազմի մոտ։ Բացի այդ, նրանք ցանկանում են ռազմաքաղաքական բարձր ղեկավարությունից «հեռացնել» ինչ-որ մեկին, մասնավորապես՝ հենց Արեստովիչին։
«Ձեր հնազանդ ծառան, ի դեպ, առաջին հնգյակում է, սա օպերատիվ տվյալներից է: Քանի որ ընթանում է բանակցային գործընթաց, ապա հարվածել նախագահի աշխատակազմին, որտեղից ընթանում է այս գործընթացը տեսակապով, նշանակում է կտրել բանակցությունների քո բոլոր ուղիները: Իսկ եթե բանակցություններ չլինեն, սա բոլորովին այլ իրավիճակ է»,- ասել է Արեստովիչը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



