«Ռուսաստանը եղել, կա և պարտադիր կմնա հայ ազգի միակ ռազմավարական դաշնակիցը». Կարեն Գրիգորյան
БЛОГ«Արդարություն» կուսակցության համանախագահ Կարեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Ընթացիկ տարվա մարտի 24-ից Արցախի Հանրապետության Փարուխ, Խրամորթ համայնքների և Քարագլուխ բարձունքի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված հետևելով սոցկայքերում օրվա լրահոսին անհնար էր անհաղորդ և անտարբեր մնալ: Բառիս բուն իմաստով, բոլոր արցախցիները կարող են վկայել, որ միայն ռուսական խաղաղապահ զորքերի, տեղի բնակիչների և ԱՀ ուժային կառույցների հմուտ գործողությունների շնորհիվ չունեցանք մեծ կորուստներ:
Եվ այս ֆոնին արևմտյան գրանտներով սնվող և Սորոսի հիմնադրամի հետ սերտ կապ ունեցող տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ ակտիվորեն խոսում են թուրքիայի և ադրբեջանի հետ նոր բարեկամական հարաբերությունների կարգավորման մասին։
Հայաստանի պետական կառավարչական մարմիններում բարձր պաշտոններ զբաղեցնող հակառուսական դիրքորոշում ունեցող բազմաթիվ պաշտոնյաներ` «Հպարտ, Հզոր և Անկախ Հայաստան»-ի դիրքերը վերականգնելու քողի տակ փորձում են իրենց հետևում կանգնած և իրենց իշխանության բերած ուժերի պատվերով ու հանձնարարությամբ հասարակության մեջ սերմանել այն կարծիքը, որ նշված իղձերի իրականացման համար խոչնդոտում է Ռուսաստանը, բացահայտ ձևերով իրականացնում են հակառուսական քարոզ և հռետորաբանություն:
Պատմություն չիմացող, քաղաքականությունից շատ հեռու, տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հասարակության անտեղյակ մի զգալի մասսան իրոք հավատացել է, որ մեր բոլոր դժբախտությունների համար մեղավոր է միայն Ռուսաստանը, իսկ մենք էլ այս տարածաշրջանում կարող ենք միայնակ ապահովել մեր անվտանգությունը, ,,հույսներս,, դնելով արևմուտքի վրա:
Հայաստանը համարվում է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը տարածաշրջանում: Միջպետական պայմանագրերից, հիմնարար է համարվում 1997թ. հունվարի 29-ին կնքված համագործակցության և համատեղ օգնություն մասին պայմանագիրը, որը կարգավորում է նաև ռուսական ռազմաբազայի և ռուսական զորքերի կարգավիճակը Հայաստանում:
Եվ ինչպես ցույց է տալիս պատմությունը հայ ժողովուրդն շուրջ 300 տարի իր քաղաքական հույսերը մշտապես կապել է Ռուսաստանի հետ և այսօր էլ չի կորցրել իր համակրանքը ռուս ժողովրդի նկատմամբ։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



