Թուրքիան պատրաստ է երաշխավորել Ուկրաինայի անվտանգությունը. Էրդողան
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան պատրաստ է դառնալ Ուկրաինայի անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, սակայն նախ պետք է ճշտել մանրամասները։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հինգշաբթի՝ մարտի 31-ին, հայտնում է NTV-ն։
«Մենք (Թուրքիան - խմբ.) կարող ենք լինել Ուկրաինայի անվտանգության ապահովման երաշխավոր երկրներից մեկը, սակայն, իհարկե, դրա մանրամասները պետք է հստակեցվեն»,- ասել է Էրդողանը։
Նա նաև հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում Անկարայի դիրքորոշման անփոփոխության մասին։
«Պատժամիջոցների այս շղթայի շրջանակներում Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ ոչ մի գործողություններ չեն իրականացվել»,- հավելել է Էրդողանը։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



