Բելգորոդի նավթի պահեստում ութ նավթամբար է այրվում
ЭКОНОМИКАԲելգորոդի նավթի պահեստում արդեն ութ նավթամբար է այրվում։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը ԱԻ ծառայություններին հղումով։
«Ներկա պահին այրվում է ութ նավթամբար, կա կրակի հետագա տարածման վտանգ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված անձանց թիվն ավելացել է մինչև 170-ի։
«Բելգորոդի հրդեհի վայրում իրականացվում է ուժերի և միջոցների կուտակում։ Այս պահին ներգրավված է ավելի քան 170 մարդ և 50 միավոր տեխնիկա», - հայտնել են ԱԻՆ-ից։
Հաղորդվում է նաև, որ իրականացվում է այրվող նավթի պահեստին մոտ գտնվող փողոցների տների բնակիչների տարհանում։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



