Ереван, 02.Август.2026,
00
:
00
ВАЖНО


«Աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ. երկնիշ տնտեսական աճի կանխատեսումը ծեծված սուտ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կենտրոնական բանկը տնտեսական աճի կանխատեսումները 5,3 %-ի փոխարեն իջեցրել է 1,6 տոկոսի: Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումներին անդրադարձել են նաև միջազգային ֆինանսատնտեսական կազմակերպությունները: Օրինակ՝ Moody’s-ի կանխատեսումներով, Հայաստանում 2022-ին տնտեսական աճը կնվազի և կկազմի մոտ 1,8 %, իսկ 2023-ին` մոտ 3 %: Այլ են իշխանական շրջանակների կանխատեսումները, որոնք անգամ երկնիշ տնտեսական աճի սպասումներ ունեն:

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նախ անդրադարձավ ԿԲ-ի ցուցանիշին և միջազգային՝ տնտեսական աճի ավելի ցածր կանխատեսումներին. «Պետք է մի հանգամանք հաշվի առնենք. նվազեցումը շատ ավելի մեծ չի եղել, քանի որ հունվար-փետրվարին տնտեսական ակտիվություն կար: Մարտին ևս կար որոշակի ակտիվություն՝ կապված Ռուսաստանից քաղաքացիների ներհոսքի, նաև տնտեսական շարժի ու ակտիվության հետ: Այս հանգամանքն է, որ, այսպես ասենք, մեզ փրկել է էլ ավելի ցածր տնտեսական կանխատեսվող ակտիվությունից: Թե՛ արտաքին, թե՛ ներքին ռիսկերը, մեծ հաշվով, շարունակում են մնալ: Եթե այսպիսի իրավիճակում դրական իմաստով որևէ հարվածային փոփոխություն, մասնավորապես՝ տնտեսության պետական աջակցության ծրագրեր, պետական կարգավորմամբ հարկային ու բյուջետային փոփոխություններ չլինեն, ապա նվազեցվելու են տնտեսական աճի անգամ եղած չնչին կանխատեսվող ցուցանիշները»,-ասաց նա՝ շեշտելով նաև, որ ԿԲ-ի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը տնտեսությունն ապախթանում է:

«Այս քայլն իրականացվում է պահպանվող, նաև լրացուցիչ գնաճային ֆոնին: Ինչպես գիտենք, ապրիլի 1-ից նաև գազի սակագինն է միջինը մոտ 4,7 դրամով բարձրացել: Այս ֆոնին ԿԲ-ն նորից ստիպված է լինելու բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Սա իրականում հանգեցնելու է տնտեսական ակտիվության ապախթանմանը: Ու եթե հակաճգնաժամային իրական ու համարժեք կանխարգելիչ միջոցառումներ չլինեն ու համալիր կերպով չգործադրվեն, մենք այս տարի ընդհուպ մինչև տնտեսական անկում կարող ենք արձանագրել»,ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է իշխանության ու իշխանական շրջանակների կանխատեսումներին՝ կապված հատկապես երկնիշ տնտեսական աճի հետ, պատգամավորը հավելեց. «Արդեն պարզ է, որ դա ծեծված սուտ է, հերթական մանիպուլ յացիան: Առհասարակ, այդ մանիպուլ յացիաները մենք տեսել ենք նաև 2020ին, 2021-ին: Խոսքը թե՛ երկնիշ աճերի, թե՛ նաև միլիարդավոր ներդրումների վերաբերյալ տարեսկզբին տրվող խոստումների ու տարին «կատակով» փակելու վարքագծի մասին է: Ցավոք, որևէ դրական արձագանք առնվազն այս պահի դրությամբ չկա: Փոխանակ օրվա իշխանությունը պատրաստվի իրավիճակը փոխելու, որոշակի խթաններ բերելու առկա խոչընդոտների պարագայում, հակառակ դիրքավորմամբ է աչքի ընկնում. մասնավորապես, այս տարի ո՞ւմ ուսից կամ վզից պետք է կախեն իրենց ձախողումները կամ ո՞ւմ պետք է «մեղավորներ» նշանակեն: Այս տարի էլ են հանգիստ, հիմա էլ ռուս-ուկրաինական պատերազմով մարդկանց ականջներին «լապշա կկախեն»:

Խոսելով տնտեսական աճի սոցիալական ազդեցության մասին՝ Թադևոս Ավետիսյանը մի շարք հանգամանքների մասին մատնանշեց: «Դա պարզելու ամենադյուրին տարբերակը պետական բյուջեի ուսումնասիրությունն է: Սոցիալական աջակցության հիմնական ծախսերը կենսաթոշակներն են, հիմնական կենսաթոշակը, նաև անապահովության նպաստները, ինչու չէ՝ նաև նվազագույն աշխատավարձը: Արդեն իսկ նախատեսված է, որ նշվածները 2022-ին չեն բարձրանալու: Ընդհակառակը, օրինակ՝ զբաղվածության աջակցության ծրագրերը 2022-ին 2021-ի համեմատ 25 տոկոսով կրճատվելու են: Հաշվի առնենք նաև գնաճը: Կենսապահովման ապրանքների մասով գներն էապես բարձր են անգամ միջին աշխատավարձի կանխատեսվող աճից: Այսինքն, ունենք առաջանցիկ գնաճ, սոցիալական պետական աջակցության վճարների զորյական աճ, նվազագույն աշխատավարձի զրոյական աճ, միջին աշխատավարձի 2-3 անգամ պակաս աճ, քան առաջին անհրաժեշտության ապրանքների գների աճն է: Հետևությունը մեկն է՝ 2022-ին մարդիկ ավելի վատ են ապրելու, քան 2021-ին, ինչպես ավելի վատ ապրել են 2021-ին, քան 2020-ին: Այսինքն, անգամ չնչին տնտեսական աճը որևէ կերպ մարդկանց կյանքի որակի բարելավման չի բերելու: Ընդհակառակը, եթե այսպես շարունակվի, ու այս տարի տնտեսական անկում արձանագրենք, ապա էլ ավելի վատ հետևանքներ կունենանք՝ այս անգամ արդեն նաև միջին խավի համար»:

Թադևոս Ավետիսյանն ընդգծեց՝ օրինական աշխատող հանդիսացող 600-650 հազար աշխատողներից 300 հազարը մոտ 100ից 110 հազար դրամ անվանական աշխատավարձ է ստանում. «Դա հարկելուց հետո մոտ 80-85 հազար դրամ է դառնում: Մեկ անձի կենսապահովման նվազագույն զամբյուղն այսօր արդեն հատել է 75 հազարի շեմը: Այսինքն, նվազագույն զամբյուղին մոտ կամ դրանից ավելի ցածր աշխատավարձ ստացողները գրեթե աշխատողների կեսն են: Ու այս գնաճի ֆոնին նշված ցուցանիշն առնվազն 10 տոկոսային կետով արդեն աճել է: Այսինքն, նույնիսկ աշխատողներն են աղքատ այսօր: Էլ չասեմ, որ եթե այսպիսի իրավիճակում անապահովության նպաստը չի բարձրացել, ինչ իրավիճակում է նաև այդ խավը: Այսինքն, աղքատը դառնում է ծայրահեղ աղքատ, աշխատողը՝ աշխատող աղքատ, կյանքի միջին որակը նվազում է բոլորի համար: Սա, իհարկե, չի վերաբերում իշխանական խմբակին, որովհետև հատուցումներով, բարձր աշխատավարձերով, պարգևատրումներով իրենք իրենց ապահովում են: Ինչպես ժողովուրդն է ասում՝ «կուշտն ի՞նչ գիտի սովածի հալը»:

Անդրադառնալով գնաճը մեղմելու գործառույթը կառավարության կողմից միայն Կենտրոնական բանկի վրա բարդելու գործելաոճին՝ Թադևոս Ավետիսյանը հավելեց. «Նախ՝ փաստենք, որ ԿԲ-ն գնաճի դեմ պայքարի շատ մեծ գործիքներ չունի: Հիմնականում վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է: Այսինքն, փողը թանկացնում է, և, բնականաբար, տնտեսական պոտենցիալը նվազում է, իսկ երբ պոտենցիալը նվազում է, մենք մնում ենք փակ ցիկլի մեջ: Սա իր հերթին առաջարկի նվազման ու կրկին գնաճի նոր ալիքի է հանգեցնում: Գումարենք նաև դրսի գնաճային ալիքը, միջազգային շուկայում սննդամթերքի թանկացումները, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների բարձրացումը: Այսինքն, ծախսերը ևս աճում են: Այս ամենը դիտարկելով մեկ հարթության մեջ՝ կարող ենք ասել, որ ամեն ինչ պատրաստ է, որ գնաճի առաջանցիկ նոր գործոններ ի հայտ գան, որին հակադրվելու է ԿԲ-ն: Ի դեպ, ԿԲ-ն այս տարի երկար մանևրելու ժամանակ չունի: 3 տարի չի կարողացել գնաճի մակարդակը վերադարձնել թիրախային ցուցանիշի: Մինչդեռ օրենքով այս տարի պարտավոր է գնաճի ցուցանիշը վերադարձնել ամենաշատը 5,5 տոկոսի, ինչն անելու է տնտեսությունն ապախթանելով, տնտեսությունը մաշեցնելով, նաև նվազեցնելով տնտեսական ներուժը: Ստացվում է՝ տնտեսության ակտիվությունը կորցնելով՝ փորձում են արհեստականորեն գնաճը պահել: Մյուս կողմից՝ եթե գները զսպեն ու չունենանք երկնիշին մոտ գնաճ, այլ ունենանք 5,5 տոկոս, այդպիսով զսպելու են նաև տնտեսական ակտիվությունը: Նշվածի հետևանքը լինելու է այն, որ մարդկանց եկամուտները, շահույթները չեն ավելանալու կամ կրճատվելու են»:

Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, տնտեսության կրճատումն իր հերթին գործազրկության է հանգեցնելու. «Մեծ հաշվով, գործ ունենք փակ ցիկլի հետ, սա ճգնաժամի տանող գործընթաց է: Ու այստեղ բեկումը միայն պետության առաջնորդությամբ կարող է լինել՝ իրավիճակից բխող հակաճգնաժամային ծրագրերով: Մենք, սակայն, նման ծրագիր չենք տեսել այս իշխանությունների՝ նաև Covid-ով պայմանավորված 2020-ի ճգնաժամի ժամանակ, իսկ 2021-ին մեր տնտեսությունն այդպես էլ չվերականգնվեց: Արդեն հիմա ռիսկերն ավելանում են: Հակաճգնաժամային ծրագրերի փոխարեն, սակայն, լի ու լի պոպուլիզմ կա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балетаСимвол единства и дружбы: в Ереване подвели итоги акции «Евразия-Армения»«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян