Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Մասնավոր կենդանաբանական այգիները և զվարճանքի վայրերն անվերահսկելի են. կա վարակի տարածման ռիսկ. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Օրերս լրատվամիջոցներից մեկի հրապարակումից տեղեկացանք, որ 2021թ.-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 300 էկզոտիկ կենդանի և թռչուն, այդ թվում՝ 44 ընձուղտ, 20 զեբր, 20 կոկորդիլոս, 68 տարբեր տեսակի այծքաղ (անտիլոպ), 40 կարմրափող ֆրանկոլին, 10 սև կարապ և այլ թռչուններ ու կենդանիներ։ «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի տնօրեն, բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է` մեզ մոտ կենդանիներին առնչվող խնդիրները, կարծես թե, ուշադրությունից դուրս են մնացել:

«Ամբողջ աշխարհում սա շատ հայտնի բիզնես է, մեծ գումարներ է բերում տարբեր մարդկանց, որոնք մասնավոր կենդանաբանական այգիներում և զվարճանքի վայրերում կենդանիներ են պահում: Հայաստանը դարձել է տարանցիկ ճանապարհ կենդանիների արտահանման հարցում:Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ Հայաստան էին ներմուծվում, պահվում և արտահանվում մեծ քանակությամբ դելֆիններ, որոնց այստեղ շահագործում էին: Մեր կազմակերպությունը միակն է, որ այդ հարցով զբաղվել է: Մեր բնապահպաններն ակտիվ պայքար են մղել և, ի վերջո, դրանց շահագործումը Հայաստանում արգելվել է: Բայց մինչև հիմա չգիտենք, թե, օրինակ` ինչ եղավ Գյումրու դելֆինարիումի կարմիրգրքային կենդանիների հետ, ուր տարան, մեզ ոչ մի տեղեկություն չի տրամադրվում: Ինձ մեկ անգամ տեղեկություն էր տրամադրել նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը, որն ասել էր` իրենք մերժել են կենդանիների ներմուծումը: Այդքանը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է` ոմանք իրենց բիզնեսի համար արտերկրից գնում են կենդանիներ՝ պատճառաբանելով, որ դրանց մի մասն անազատության մեջ է մեծացել, և Հայաստան բերելով՝ ուղղակի շահագործում են այդ կենդանիներին: «Տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ այս հարցում ոչինչ չի փոխվել:Միայն 2021 թ.-ին Հայաստան է ներմուծվել ավելի քան 300 էկզոտիկ կենդանի և թռչուն, հարց է առաջանում` ինչպե՞ս է նման բան տեղի ունեցել մեր երկրում, որը միացել է տարատեսակ կոնվենցիաների, մասնավորաբար` անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիային: Այն ունի հավելվածներ, որտեղ ներկայացված են տեսակները, դրանց վտանգված լինելու չափը, կոնվենցիայի շրջանակներում արտահանող երկիրը ներմուծողին տրամադրում է թույլտվություն, որտեղ նշվում են կենդանու մասին գրեթե ողջ տվյալները:

Հայաստանում այս հարցերի համակարգող մարմինը շրջակա միջավայրի նախարարությունն է, մասնավորաբար կենսառեսուրսների կառավարման վարչությունը, որը 2020 թ.-ից չի տրամադրում կենդանիների ներմուծման վերաբերյալ որևէ տվյալ: Սա խայտառակություն է: Ստացվում է` մեզ մոտ ստեղծվել են բազմաթիվ կազմակերպություններ, որոնք շահագործման նպատակով արտերկրից բերում են կենդանիներ, շահագործում են, մասնավոր կենդանաբանական այգիներ են ստեղծում, որոնց պետական կարգավորում չկա, ՍԱՏՄ-ի աշխատակիցները ելք ու մուտք չեն կարող ունենալ: ՍԱՏՄ-ն այսօր չի կարող գնալ և ստուգումներ իրականացնել մասնավոր կենդանաբանական այգիներում: Կենդանին կարող է հիվանդ լինել, վարակ տարածող: Կատեգորիկ դեմ եմ որևէ մասնավոր կենդանաբանական այգու գոյությանը: Աֆրիկյան երկրներից բերում են կենդանիներ, թղթի տակ ստորագրում և բաց թողնում մասնավոր հատված. թե հետո ինչ կլինի, ոչ ոք դրա տերը չէ»,-նշում է մեր զրուցակիցը:

Նրա կարծիքով, այս գործընթացը շարունակվում է ավելի լայն թափով, այս անգամ արդեն պետական մակարդակով և կենդանապաշտպան կազմակերպությունների հովանավորությամբ: Այս ամբողջ մութ գործընթացի հետևանքով ընկել է Հայաստանի վարկանիշը նաև այս հարցում: Ադամյանն անդրադառնում է ևս մեկ կարևոր խնդրի` Հարավաֆրիկյան Հանրապետությունից ներմուծված կենդանիները կարող են նաև տարբեր հիվանդությունների կրող լինել, գործ ունենք անվերահսկելի գործընթացի հետ: «Պատահական չէ, որ 2018 թ.-ին ՌԴ-ն արգելեց ՀԱՀ-ից ներմուծված կամ այդ երկրի ծագման մի շարք կենդանատեսակների և թռչունների մուտքն իր երկիր, որովհետև կա աֆրիկյան ժանտախտ, թռչնագրիպ, կան նաև տուբերկուլ յոզի խնդիրներ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ վիճակում ենք: Եվ այս ամենն արվում է շրջակա միջավայրի նախարարության և տեսչական մարմնի լռության ներքո: Նրանք իրենց աչքերը փակում են ամեն ինչի վրա, հարց է առաջանում` ինչո՞ւ: Հնարավոր է` եթե վաղը մեր Կենդանաբանական այգին դիմի որևէ պ ե տու թյան՝ կեն դ ա նի ներ մու ծ ե լ ո ւ խնդրանք-առաջարկով, այն կասկածների պատճառով, որ մեր պետությունը նման մութ գործարքների մեջ է, մերժում ստանա»,ասում է բնապահպանը, որը խոսքի մեջ անդրադառնալով նաև Կենդանաբանական այգում առկա խնդիրներին` նշեց, որ բոլորովին չի զարմանա, եթե մի օր այգին փակեն, իսկ կենդանիներին փոխանցեն մասնավոր անձի:

Եզրափակում է` առկա խնդիրներին անդրադառնում են նաև իրենց միջազգային գործընկերները, սակայն խնդիրն այն է, որ Հայաստանի պետական պատասխանատու գերատեսչությունները լուռ են, տեղեկատվություն չեն տրամադրում, այս պարագայում «կապված» են նաև տեղի բնապահպանների ձեռքերը, որոնք, սակայն, նաև այս իրավիճակում ահազանգում են խնդիրների մասին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%