FLYONE ARMENIA ավիաընկերությունը տվեց Երևան-Փարիզ-Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկը
ОБЩЕСТВОFLYONE ARMENIA ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 2-ից մեկնարկել է Երևան - Փարիզ - Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթները:
Երևան - Փարիզ - Երևան երթուղով չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Շառլ դը Գոլի միջազգային օդանավակայան` ապրիլ ամսին՝ շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ մայիսին երկու չվերթ հաճախականությամբ, իսկ ամռան ամիսներին, ընդհուպ մինչև շաբաթական չորս անգամ:
Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում տեղի ունեցավ կանոնավոր ուղիղ չվերթների մեկնարկի արարողությունը։ FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը կտրեց խորհրդանշական ժապավենն և մեկնարկի կապակցությամբ նշեց. «Ուրախությամբ պիտի նշեմ, որ տալիս ենք դեպի Փարիզ թռիչքների մեկնարկը: Սա մեր երկրորդ ուղղությունն է դեպի Ֆրանսիայի Հանրապետություն: Հատկանշական է, որ մեր ավիաընկերության առաջին չվերթը, որը կայացել է նախորդ տարի դեկտեմբերի 18-ին, նույնպես մեկնել է Ֆրանսիա՝ դեպի Լիոն: Լինելով ֆրանկոֆոն համայնքի անդամ՝ Հայաստանը և հայ ժողովուրդը հատուկ վերաբերմունք ունի Ֆրանսիայի նկատմամբ: Համոզված ենք, որ այս չվերթը նույնպես հաջողություն է ունենալու: Ուրախ կլինենք մեր օդանավերում տեսնելու բոլորին»։
Դեպի Փարիզ թռիչքների մեկնարկի կապակցությամբ տված մեկնաբանությունում FLYONE ARMENIA-ի գործադիր տնօրեն Միրչա Մալեկան նշեց. «Մեր եվրոպական երթուղիների ցանցը շարունակաբար ընդլայնվում է: Ուրախ ենք տալու դեպի Փարիզ կանոնավոր չվերթների մեկնարկը՝ այսպիսով ընդլայնելով մեր թռիչքային աշխարհագրությունը: Սա ճանապարհորդելու և նորը բացահայտելու բացառիկ հնարավորություն է, քանի որ Փարիզն անկրկնելի քաղաք է՝ բացմաթիվ հրաշալի տեսարժան վայրերով: Ինչպես իրավացիորեն ասել է դասականը՝ Փարիզը տոն է, որը միշտ քեզ հետ է»։
1
Почему меморандум о союзе с «Сильной Арменией» подписал руководитель инициативы «Армения-это я»? «Па...
2
Тигранашен на грани опустения: жители приграничного села живут в тревоге и неопределённости
3
Армяне Москвы встретили Пашиняна акцией «Мы с Эчмиадзином»: «Паст»
4
NYT: Франция, РФ и Китай сорвали решение в Совбезе ООН по войне против Ирана
5
Геополитическое балансирование — на «нитке». «Паст»



