Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կառավարությունն անգործության է մատնված». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Մեծ հաշվով, որևէ քայլ չի ձեռնարկվել եղած ռիսկերն ու մարտահրավերները չեզոքացնելու կամ դրանք մեղմելու ուղղությամբ: Անդրադառնալով արտաքին տնտեսական մարտահրավերներին՝ «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնի վարիչ, տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը:

«Թե՛ կորոնավիրուսի համաճարակի, թե՛ պատերազմի տնտեսական հետևանքների չեզոքացման, և հիմա էլ մեր տնտեսության վրա արտաքին մարտահրավերների ու հնարավոր խնդիրների առաջացման տեսանկյունից մենք ակնհայտ մի մոտեցում ենք տեսնում. կառավարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկում, այլ պասիվ դիտորդի կարգավիճակում է գտնվում: Որևէ քայլ չի իրականացնում՝ կանխարգելելու ու որևէ կերպ զսպելու հավանական վատագույն սցենարների ազդեցությունը տնտեսության վրա: Իսկ այդ սցենարներն իրականում շատ են: Որքան ռուս-ուկրաինական պատերազմը երկարում է, որքան Ռուսաստանի և Արևմուտքի կոնֆլիկտը խորանում է, այնքան ավելի ցցուն է դառնում այն իրողությունը, որ մեր տնտեսությունը կարող է լրջագույն խնդիրների առաջ կանգնել: Այդ ազդեցությունը մեղմելու առումով պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք, փաստացի, կառավարությունը չի ձեռնարկում»,-ասաց Կ. Խաչատրյանը:

Թեպետ ռուս-ուկրաինական ռազմական գործողությունները սկսվեցին փետրվարի 24-ին, և ամսվա ավարտին մի քանի օր էր մնացել, բայց, ըստ մեր զրուցակցի, այդ օրերը ևս անդրադարձել են մեր տնտեսության վրա. «Փետրվարի ամփոփ տվյալներն ակնհայտորեն հուշում են մեր տնտեսության անկման, աճի տեմպերի դանդաղման մասին: Մի քանի օրից մարտը կամփոփվի, և վստահ եմ, որ մարտի տվյալները շատ ավելի վատ իրավիճակ են մատնանշելու: Մարտի տվյալներով ակնհայտ կլինի, որ արտահանումը հատկապես դեպի ՌԴ էականորեն նվազել է՝ կապված ռուբլու արժեզրկման հետ: Եթե իրավիճակը որևէ կերպ չմեղմվի, ու խնդիրներն ինչ-որ հանգուցալուծում չստանան, իրականում այս էֆեկտները տնտեսության վրա ոչ թե մեկ ամսվա ազդեցություն են թողնելու, այլ ձնագնդի էֆեկտով գնալով խորանալու են: Հիմա մենք փաստացի ձեռքներս ծալած նայում ենք, թե ինչպես է արտաքին շոկերի ազդեցության տակ մեր տնտեսության վիճակը խորանում: Իսկ ամիսներ ի վեր արտահայտվող ճգնաժամային երևույթները, ինչպես տնտեսական աճի դանդաղ վերականգնումն է, նաև սրընթաց գնաճը, շարունակվելու են»:

Այս պայմաններում, անկախ մարտահրավերներից ու համաշխարհային հայտնի ֆինանսատնտեսական կառույցների կանխատեսումներից, կառավարությունը ոչ միայն անփոփոխ է թողել այս տարվա 7 տոկոս տնտեսական աճը, այլև վստահ է, որ կարող է հասնել նաև այդ թիրախային ցուցանիշին, անգամ երկնիշ աճ ապահովել: Անդրադառնալով տնտեսական բլոկի ներկայացուցիչների այս հույսերին՝ տնտեսագետը շեշտեց. «Իմ կարծիքով, պետական պաշտոնյաներն ու կառույցները պատասխանատվության գոնե նվազագույն զգացում պետք է ունենան ու հնարավորինս լուրջ վերաբերվեն թե՛ իրենց հայտարարություններին, թե՛ այն մեսիջներին, որոնք հղում են հասարակությանը: Նախկինում էլ ենք ունեցել դեպք, երբ պետական պաշտոնյան հայտարարել էր, որ 2021-ին երկնիշ տնտեսական աճ է լինելու, բայց վերջում ասաց, թե կատակ է արել, իրեն ճիշտ չեն հասկացել կամ էլ ուզում էր հասարակության տրամադրությունը բարձրացնել, ոգևորել և այլն: Այս ամենից հետո թե՛ բիզնեսը, թե՛ հասարակությունը չի կարող լուրջ վերաբերվել նորից հնչող նմանատիպ հայտարարություններին: Ավելին՝ նման հայտարարությունները սպասումների տեսանկյունից հակառակ էֆեկտ են թողնում թե՛ հասարակության, թե՛ բիզնեսի շրջանում: Իրականում, իմ մոտավոր կանխատեսումներով, գնահատելով նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կանխատեսումները, կարծում եմ, որ այս տարվա մեր տնտեսական աճը չի կարող գերազանցել 3 տոկոսը: Եթե այս արտաքին շոկերից եկող ազդակները հնարավորինս շուտ հանգուցալուծվեն, լավագույն դեպքում տնտեսական աճի ցուցանիշը 3-4 տոկոսի շրջանակում է լինելու»:

Կառլեն Խաչատրյանի խոսքով, անշուշտ, զբոսաշրջիկների կամ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքը մեր երկիր որոշակի աշխուժություն մտցնում է հյուրանոցային բիզնեսի, տների վարձակալության, սպասարկման ոլորտում. «Այդ հանգամանքը դրական է նաև տարբեր ծառայությունների աշխուժացման տեսանկյունից, բայց այդ աշխուժացումը որևէ կերպ չի կարող համարժեք լինել այն կորուստներին, որոնք մեր տնտեսությունն ունեցել է, օրինակ՝ մարտին՝ արտահանման ծավալների կրճատման, տրանսֆերտների նվազման և այլնի առումով: Այսինքն, օգուտներն ու վնասները համադրելի չեն, վնասները շատ ավելի ծանր են: Տնտեսության համար բացասական հետևանքները շատ ավելի ցցուն են, քան այն օգուտները, որոնց մասին խոսվում է»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%