Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Կրկեսում միշտ տոն կլինի». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կրկեսը ոչ միայն փոքրերի, այլ նաև մեծահասակների սիրելի վայրերից մեկն է: Մեր կրկեսի վերանորոգման աշխատանքները սկսվեցին ավելի քան տասը տարի առաջ: Սկզբում ուղղակի պետք է վերանորոգվեր շենքը, սակայ ն հետո որոշում կայացվեց մայրաքաղաքին կրկեսի լիովին նոր շենք նվիրել: «Ճիշտ է, շինարարությունը մի քիչ երկար տևեց, բայց կրկես կառուցելն այդքան էլ հեշտ չէ: Երբ բազմաֆունկցիոնալ տներ են կառուցում, կա փորձ և նախագիծ, մեկ ամսում հնարավոր է 15 հարկանի շենք կառուցել, բայց կրկեսը սպեցիֆիկ շինություն է: Շուտով կունենանք մոդեռնիզացված, բազմաֆունկցիոնալ կրկես, որն օժտված կլինի բոլոր հնարավորություններով՝ նորովի ներկայանալու հանդիսատեսին»,-«Փաստի» հետ զրույցում ասում է «Երևանյան կրկես» մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար և հիմնադիր տնօրեն Սոս Պետրոսյանը:

Նշում է` կրկեսը կբավարարի ժամանակակից կրկեսային արվեստի ներկայացումների բոլոր պահանջներին: «Օրինակ` նախկինում կրկեսը 18 մետր էր, և չէինք կարողանում հրավիրել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային օդային ատրակցիոններ: Հիմա 25 մետր է, հնարավորություն ունենք այդ ատրակցիոնները հրավիրելու: Կրկեսի նախկին շենքի կառուցումը սկսվել էր պատերազմից առաջ, դադարեցվել էր, հետո տուֆաշեն շենքը շահագործման էր հանձնվել 1962 թ.-ին: Չկային կենդանիների համար նախատեսված հատուկ տեղեր, հոտը տարածվում էր դահլիճում, ձմռանն ավելի ցուրտ, իսկ ամռանն ավելի շոգ էր, քան դրսում: Հիմա «Տաշիր գրուպի» շնորհիվ կունենանք մի չքնաղ կրկես, շնորհակալ ենք մեր հանրապետությանը կրկես նվիրելու համար, պետությունը չկառուցեց, այդ մարդիկ արեցին: Արդյունքում հնարավորություն կունենանք աշխարհի ամենաբարձր մակարդակի կրկեսները հրավիրել Հայաստան և ճակատը բաց ընդունել նրանց: Հույս ունենք, որ մինչև մյուս տարվա սկիզբը կրկեսը պատրաստ կլինի, համենայն դեպս, ամեն ինչ արվում է, որ պահպանենք այդ ժամանակացույցը»,-ընդգծում է մեր զրուցակիցը:

Պետրոսյանը նշում է` շատերի շրջանում կարծիք է ստեղծվում, որ եթե կրկեսը մի քանի տարի է, ինչ չի գործում, դերասանները, կրկեսային գործիչները նստած սպասում են, ոչինչ չեն անում: «Նման բան չկա: Կրկեսը հյուրախաղային կազմակերպություն է: Մեր կրկեսի դերասանները, այդ թվում` իմ ընտանիքը, ինչպես սպորտում, պայմանագրային սկզբունքով հրավիրվում են արտերկիր»,-ասում է կրկեսի տնօրենը:

Մի քանի տարի է, ինչ կրկեսին կից գործում է Լեոնիդ Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը Սոս Պետրոսյանը ստեղծել է իր ուսուցչի մահվանից մեկ-երկու ամիս հետո: «1972 թ.-ի սեպտեմբերի 1-ին Շահումյանի պիոներների և դպրոցականների պալատում ստեղծեցի Ենգիբարյանի անվան կրկեսային ստուդիա դպրոցը, որը գործում է առ այսօր: Լինելով միակը հանրապետությունում` ստեղծման օրվանից մինչ այսօր այն գործում է անվճար: Շատերն են զարմանում այս հանգամանքի վրա, բայց ասում եմ` երեխայից գումար վերցնել չի կարելի, կրկեսը դժվար արվեստ է, շատերը չեն դիմանում այդ դժվարությանը, ութ ժամ պետք է պարապես, որ դառնաս կրկեսի դերասան: Հազարավոր շրջանավարտներ ենք ունեցել, հիմա կրկին ընդունելություն է սկսվել կրկեսային արվեստի բոլոր ժանրերում»,-նշում է մեր զրուցակիցը:

Ստուդիայի սաների և պրոֆեսիոնալ դերասանների հետ բարեգործական համերգներ են կազմակերպում: «Չկա մի մարզ, զորամաս, որտեղ բարեգործական համերգներ ունեցած չլինենք: Մինչև պատերազմն Արցախում չկար մի գյուղ, որտեղ շրջած չլինեինք: Մանկատներ, ծերանոցներ, զորամասեր` կրկեսը լինում է ամենուր»,-ասում է Պետրոսյանը, որը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծել է կրկեսային ռեժիսուրայի կուրս: «Այդ կուրսի շրջանավարտ Հրաչ Պետրոսյանի դիպլոմային աշխատանքը` «Կրկեսը վառում է լույսերը», ներկայացվել է հանդիսատեսի դատին: Ի դեպ, Հրաչն իմ թոռնիկն է: Պրեմիերան տեղի է ունեցել, արդեն իսկ մի քանի ներկայացում խաղացել ենք Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, որտեղ բեմը մեծ է, հնարավորություն ունենք կրկեսային բոլոր ժանրերն օգտագործել: Ներկայացման օրը հայտարարվում է, տոմսերն ակնթարթորեն սպառվում են: Մարդիկ կարոտել են կրկեսային ներկայացումները: Մայիսի 21-ին կլինի հաջորդ ներկայացումը: Սա ապացույցն է նրա, որ չենք սպասում, թե շենքը երբ պատրաստ կլինի»,-նշում է կրկեսի գեղղեկավարը:

Վերջին օրերին կրկեսն ուշադրության կենտրոնում հայտնվեց նաև ԱԺ ընդունած օրենքի շնորհիվ` կրկեսում վայրի կենդանիներ չեն լինելու: Այս հարցը պարոն Պետրոսյանը ևս մեկնաբանեց. «Իմ` «Հայկական կրկեսը երեկ և այսօր» գրքում ուշադրություն եմ դարձրել կենդանավարժությանը, այն ավանդույթներին, որոնք ունեցել ենք: Կրկեսն առանց կենդանավարժության` կարծես ճաշն առանց աղի: Առանց կենդանավարժության կրկեսը դժվար է պատկերացնել, բայց քանի որ օրենքն ընդունվեց, հարմարվում ենք դրան: Ի վերջո, կան ընտանի կենդանիներ` ձիեր, շներ և այլն: Բացի դա, վայրի կենդանիների բացակայությունը կփորձենք կոմպենսացնել բազմաժանր ակրոբատիկական թռիչքային ատրակցիոններով: Այնպես կանենք, որ ժողովուրդը չզգա վայրի կենդանիների բացակայությունը: Երկար տարիներ լինելով կրկեսի տնօրեն և գեղղեկավար՝ նկատել եմ, որ երբ երեխաները ծնողների հետ գալիս են տոմս գնելու, հարցնում են` վագրեր, առյուծներ, արջեր կա՞ն, եթե իմանում են, որ չկան, շատերը տոմս չեն գնում: Իհարկե, ֆինանսական առումով օրենքը կվնասի կրկեսին, բայց պետք է ենթարկվենք դրան: Կրկեսային արվեստը բազմաժանր է, թող ժողովուրդը չմտածի, այնպես կանենք, որ կրկեսում միշտ տոն լինի»,-եզրափակում է Սոս Պետրոսյանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%