Ի՞նչ տեղի կունենա Բրյուսելում՝ Փաշինյանի ու Ալիևի միջև․ Նաիրի Հոխիկյան
БЛОГՄեր հանրության մեջ շրջանառվող անհանգստությունը, թե ապրիլի 6-ին Փաշինյանը կստորագրի հակահայկական հերթական փաստաթուղթը՝ ավարտին հասցնելով Արցախի հանձնման գործընթացին, իմ կարծիքով, անտեղի է։
Եթե կարդանք տարբեր կողմերի հայտարարությունների տողերի արանքում ասվածը, ապա կտեսնենք, որ դեռևս որևէ «խաղաղության պայմանագրի» տեքստ գոյություն չունի։
Ապրիլի 6-ին Բրյուսելում մեծ բան տեղի չի ունենա, հավատացեք։
ՀՀ իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե ապրիլի 6-ին ահասարսուռ թղթեր են ստորագրվելու։ Դրանով հանրային մեծ անհանգստություն են առաջացրել, ու երբ որևէ լուրջ բան չլինի, հերթական անգամ հանրության մեջ կստեղծեն տպավորություն, թե Նիկոլ Փաշինյանի հակահայկական քայլերի մասին բոլոր խոսակցությունները անհիմն են։ Իսկ այդ ընթացքում նույն Փաշինյանը կուլիսների հետևում, ավելի հանգիստ, առանց հանրային ճնշման, ավարտին կհասցնի իր խոստումը՝ հրաժարվելով Արցախից։
Բոլոր դեպքերում, հանձնման փաստաթուղթը ապրիլի 6-ին չի ստորագրվելու։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



