Թուրքիան և ՌԴ-ն կարող են վերադառնալ բարտերային առևտրին
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիան և Ռուսաստանը դիտարկում են բարտերին վերադարձի և առևտրատնտեսական հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման տարբերակները, հայտարարել է Թուրք-ռուսական գործարար խորհրդի (DEIK) ղեկավար Իզեթ Էքմեքչիբաշին։
Բարտերային առևտուրը հաջողությամբ օգտագործվել է երկու երկրների կողմից 1980-ականների վերջին, հիշել է գործարարը Dünya թերթին տված հարցազրույցում։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ Անկարան Մոսկվային առաջարկել է երկկողմ առևտրում անցնել ազգային արժույթների, և բանակցություններ են ընթանում զբոսաշրջության ոլորտում ռուբլով և թուրքական լիրայով հաշվարկներն ավելացնելու համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



