Բրազիլիայի հարավում ջրհեղեղների պատճառով ավելի քան 1,5 հազար ընտանիք լքել է իր տունը
МЕЖДУНАРОДНОЕԲրազիլիայի հարավային Ռիու Գրանդի դու-Սուլ նահանգում ջրհեղեղների պատճառով 1545 հազար ընտանիք ստիպված է եղել լքել իր տունը: Այս մասին հայտնել են երկրի քաղավիացիայի տարածաշրջանային վարչությունից:
Նահանգի 12 վարչական շրջաններում հայտարարվել է արտակարգ դրություն: Առավել ծանր իրավիճակ է ստեղծվել Արգենտինային սահմանակից Ուրուգվայանա քաղաքում: Օդերեւութաբանության ազգային ինստիտուտի տվյալներով, այս տարվա սկզբից այստեղ տեղումները 2,5 անգամ գերազանցել են նորման, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Օրվա ընթացքում երկրի նախագահ Դիլմա Ռուսեֆը նախատեսում է այցելել տուժած շրջաններ: Ջրհեղեղները տարածվել են նաեւ Բրազիլիայի հարեւան երկրներում: Ուրբաթ հայտնի է դարձել, որ Արգենտինայում ու Պարագվայում ջրհեղեղից 5 մարդ է մահացել:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



