Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Երբ ժողովուրդը կհասկանա, որ Արցախը ոչ թե բեռ, այլ արժեք է, իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին հակառակ շարժվել». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախի Հանրապետության ԱԺ բոլոր խմբակցությունները նախօրեին հանդես եկան հայտարարությամբ՝ կոչ անելով համահայկական մակարդակով ձևավորել համազգային համախմբում՝ Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ:

ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը «Փաստի» հետ զրույցում անդրադարձել է կոչին, խոսել նաև այն վտանգներից, որոնց առջև այսօր կանգնել է հայրենիքը:

Նա անդրադարձել է նաև այս օրերին շրջանառվող որոշ թեզերի՝ դրանք չափազանց վտանգավոր որակելով: Դավիթ Գալստյանի խոսքով, հնարավոր չէ շատ կարճ նկարագրել այն վտանգները, որոնք կան և ծառացել են այսօր: Նա առաջնային խնդիր է համարում միասնականության բացակայությունը, որը հենց վերոնշյալ կոչի հիմքն է: «Եթե Հայաստան-ԱրցախՍփյուռք միասնությունը գործի, մենք բազմաթիվ խնդիրներ ու մարտահրավերներ շատ կարճ ժամանակում կհաղթահարենք և միասնական ջանքերով դուրս կգանք այս ծանր վիճակից: Բայց միասնությունը միայն խոսքերով չէ, պետք է հետևեն գործողություններ, պետք է համախմբվել»,-մեզ հետ զրույցում նշեց Դ. Գալստյանը:

Վերջինս շեշտեց՝ Հայաստանի իշխանություններին, սակայն, պետք է տարանջատել Հայաստանից: «Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ՀՀ այսօրվա իշխանությունները փորձում են ձեռքները լվանալ Արցախից: Սա ներկայացնում են այն թեզերի ներքո, թե իբրև Արցախն ինքն է ուզում առանձնանալ: Փորձում են մարդկանց մեջ տրամադրություններ սերմանել, թե իբրև արցախցիներն ուզում են միանալ Ռուսաստանին և այլն: Այս ու նմանատիպ թեզերն իրականում շատ վտանգավոր են: Արցախը չի ուզում հրաժարվել Հայաստանից: Մենք միշտ միասնական ճակատում ենք հանդես եկել, ամբողջ ազգով միասին երեք պատերազմ ենք անցել: Բայց մեր պարտությունները սկսեցին այն ժամանակ, երբ «հայաստանցի-ղարաբաղցի», «սևեր»սպիտակներ», «նախկիններ-ներկաներ» տարանջատումների, պառակտումների սկիզբը դրեցին»,-ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ տարանջատումներն ու պառակտումները շարունակվեցին նաև Արցախում: «Մասնավորապես, սկսվեցին հատկապես այն ժամանակ, երբ 2020 թ. մարտի 30-ից հետո Արցախի Հանրապետության նախագահը հայտարարեց, թե՝ «ով չի ընդունում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը, դավադիր ուժ է»: Իսկ երբ Հայաստանից ընդդիմադիր կուսակցություններ ժամանեցին Արցախ, չընդունեց ներկայացուցիչներին: Մինչդեռ Արցախում երբևէ չեն տարանջատել ՀՀ ընդդիմադիր, իշխանական թևերին: Բոլորին էլ ընդունել են, ով եկել է Արցախ՝ ողջունել են, հյուրընկալել են: Սակայն Արցախում ևս պառակտման սկիզբը դրվեց, բայց պառակտված ու տարանջատված վիճակը, ընդհանուր առմամբ, լավ տեղ չի տանելու»,-ընդգծեց նա:

Անդրադառնալով մի շարք այլ թեզերի՝ Դ. Գալստյանը հավելեց. «Եթե Հայաստանում տանում են այն գիծը, թե «լավ չեք ապրելու, քանի որ ունենք Արցախի խնդիր», և փորձում են իրենց քաղաքականությունը վարել ու գործունեությունը ծավալել հենց այդ թեզի շուրջ, ապա դա կեղծ օրակարգ է: Բացի այդ, այս իրավիճակում խոսում են Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու մասին՝ չկարողանալով բացատրել, որ դա Արցախի ինքնորոշման հետ որևէ առնչություն չունի: Ինչպե՞ս են պատկերացնում «խաղաղության պայմանագիրն» այս պայմաններում: Թող այդ իշխանական թևերից մեկը դուրս գա ու հանրությանն ասի՝ մենք խաղաղության պայմանագիր ենք կնքելու, ուր նշված է լինելու, որ, օրինակ՝ Արցախն անկախ է, ինքնորոշված է կամ Հայաստանի մաս է: Չգիտեմ՝ ո՞նց են այդ խաղաղության պայմանագրում միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ շրջանցելով Արցախի խնդիրը: Ոչ ոք չի կարող պատկերացնել, բայց իրենք այդ մասին խոսում են: Ու եթե դա կեղծ չէ՝ ապա թող հրապարակայնորեն ասեն, թե ինչպես են պատկերացնում այդ գործընթացը»:

Նա շեշտեց, որ իրականում ոչինչ չեն ասում, ինչի արդյունքում պարզապես մտահոգիչ խնդիրների առաջ ենք կանգնում: Այս համատեքստում, անդրադառնալով նաև վերոնշյալ կոչում Հայաստանի կողմից Արցախի անվտանգության երաշխավոր լինելու պարտականության ամրագրման կարևորության մատնանշմանը, Գալստյանն ընդգծեց, որ դրանք միայն խոսքեր չեն: Հիշեցրեց՝ Հայաստանի Հանրապետությունը Արցախի հայության անվտանգության և ազատության երաշխավորն է, ինչն ամրագրված է հստակ պայմանագրով: «Իրականում ակնկալիքները ոչ թե իշխանություններից, այլ համայն հայությունից են: Երբ ժողովուրդը կհասկանա, որ Արցախը ոչ թե բեռ է, այլ արժեք, այս իշխանությունները չեն կարող ժողովրդի կամքին հակառակ շարժվել: Մեր կոչը ոչ թե Հայաստանի իշխանություններին, ինչ-որ տեղ՝ Հայաստանի խորհրդարանին, այլ համայն հայությանն է ուղղված՝ այդ համախմբումը Արցախին էլ է անհրաժեշտ: Փորձելով միավորել հասարակությանը՝ մենք կկարողանանք հաղթահարել մեր առջև ծառացած այս մարտահրավերները»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%