Ереван, 27.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Բրյուսելում Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ, նրան կարողացել էին ճնշել»

ПОЛИТИКА

Բրյուսելում կայացած բանակցություններում Նիկոլ Փաշինյանը միայն լսողի և կատարողի դեր ուներ: Տեսնելով նրա երեկվա կեցվածքը՝ պարզ է դառնում, որ Փաշինյանին կարողացել են և՛ ճնշել, և՛ հասնել որոշակի հաջողությունների. այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցներում ցնծություն է ուղղակի: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա նշեց, որ այդ հանդիպումից առաջ արցախցիների մոտ վախ և խուճապ կար, թե Նիկոլ Փաշինյանը գնում է Արցախը հանձնելու:

Պատգամավորը համոզված է, որ այս ամենի սկիզբը դրվել էր Դուշանբեում 2018 թվականին՝ վերելակային բանակցության ժամանակ, և որ այդ ժամանակ են այն բոլոր պայմանավորվածությունները ձեռք բերվել, որոնք առայսօր կատարվում են.

«Եթե 2-3 տարի առաջ մենք փաստում էինք, որ հնարավոր չի լինում կանխորոշել վարչապետի քայլերը, հիմա ինքը շատ կանխատեսելի է դարձել: Այս փուլում կանխատեսելի էր այն, ինչ ինքն արեց, բնականաբար, մենք որևէ լավ քայլի չէինք սպասում, չէինք սպասում նաև առավել վատ բանի, պատրաստ էինք այն ամենին, ինչ Փաշինյանն արեց բանակցություններին»,- ընդգծեց Մետաքսե Հակոբյանը:

Վերջինս կարծում է՝ շատ լավ ժամանակ էր Արցախի Հանրապետությանը կարգավիճակ տալու հարցը բարձրացնելու համար, ինչը ՀՀ վարչապետը չարեց. «Այդ հարցը պետք է բարձրացվեր հիմա, քանի որ թշնամին, եռակողմ հայտարարության բոլոր կետերը խախտելով, որևէ կերպ չի դադարել այսօր պատերազմել:  Կառավարության նիստի ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ գնում է խաղաղության օրակարգը քննարկելու, արդեն հասկանալի էր, որ այդ խաղաղության օրակարգում չէր կարող բարձրաձայնվել Արցախի Հանրապետության կարգավիճակը»,- ասաց նա՝ մեջբերելով մեկ բաց կետ ևս:

Մետաքսե Հակոբյանը հայկական կողմից բանակցությունների թերացում համարեց նաև այն, որ որևէ խոսք չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, ինչը նվազեցնում է Արցախին կարգավիճակ տրվելու հնարավորությունը.

«Ալիևը երկար ժամանակ ասում էր՝ չկա ԵԱՀԿ Մինսկի նման ձևաչափ, Փաշինյան այդ հանդիպման ընթացքում իր կեցվածքով ևս հասավ դրան: Մենք այդ կայացած ձևաչափով կկարողանայինք հասնել Արցախի կարգավիճակի ընդունմանը, սակայն երկուսով ուղղակի ի չիք արեցին այն, սակայն հույս ունենք, որ նորից ԵԱՀԿ Մինսկի խումբը կակտիվանա»,- նշեց նա:

Ըստ պատգամավորի՝ եվրոպական կողմը Հայաստանին և Արցախին օգտագործում է որպես զենք՝ Ռուսաստանին թուլացնելու համար, ինչն անընդունելի է.

«Հայաստանն ու Ադրբեջանը սկսել են եվրոպական ակտիվացման կողմ գնալ: Փաշինյանը այդ քայլով ևս վտանգում է Արցախը: Դա, իհարկե, կնպաստի Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը, ինչը մեծ վտանգ կարող է հանդիսանալ Արցախի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

Մետաքսե Հակոբյանը չի ընդունում թշնամական իրավիճակում հայկական կողմի այն հայտարարությունը, որում ասվում է՝ առանց նախապայմանների պատրաստ է խաղաղության օրակարգի մեջ մտնել. «Սա հանրությանը հանգստացնելու համար է արվում, որովհետև նույն բանը եղել է նաև 1915 թվականին, երբ բարեկամության շղարշի ներքո ուղղակի 1.5 մլն հայ սպանվեց, իսկ ով էլ ողջ մնաց, դարձավ հայրենազուրկ: Հիմա ադրբեջանցիները կիրառում են նույն սցենարը իրենց թուրք եղբայրների հետ: Եվ նման իրավիճակում արագ գնալ սահմանազատման և սահմանագծման միանշանակ կբխի միայն Ադրբեջանի շահերից, քանի որ նրանք այս պահին ուժեղ են բոլոր առումներով»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ արդեն իսկ պարտված իշխանությունը չի կարող իր ազգի համար հաղթող դիվանագիտություն վարել:

Հիշեցնենք, որ Փաշինյան-Միշել-Ալիև հանդիպմանը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել սահմանների դելիմիտացիայի հարցերով հանձնաժողով:

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում կայացած հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները բխում են Բաքվի շահերից:

Աղբյուր

Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей Арцаха