Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում գործողությունը շուտով կավարտվի
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը մոտ օրերում կամ տեսանելի ապագայում կավարտվի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Հուսով ենք, որ հատուկ գործողությունը Ուկրաինայում մոտ օրերում կամ տեսական ապագայում կհասնի իր նպատակին կամ կավարտվի բանակցությունների ճանապարհով»,-ասել է Պեսկովը:
Նա հայտարարել է, որ Ուկրաինայում գործողությունը կարող է ավարտվել դիվանագիտական ճանապարհով, և դա կախված է Ուկրաինայի դիրքորոշումից, ռուսական կողմի պայմանների ընդունումից:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



