Թունիսում պետական մարմինների դեմ ահաբեկչություն պլանավորող ահաբեկիչներ են կալանավորվել
МЕЖДУНАРОДНОЕԹունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի, որոնք ահաբեկչություններ էին պլանավորում արեւմտյան Կասսերին նահանգի պետական անվտանգության ուժերի դեմ:
Այս մասին դեկտեմբերի 26-ին հայտնել է Թունիսի ՆԳՆ-ն: «Թունիսի ոստիկանության եւ ազգային գվարդիայի ուժերը կալանավորել են ահաբեկչական խմբավորման երեք անդամի: Ահաբեկչական բջիջը զբաղվում էր Շաամբիի լեռներում ահաբեկչական խմբերին մատակարարումներ իրականացնելով եւ Կասսերին նահանգում ահաբեկչություն էր պատրաստում Թունիսի պետական անվտանգության ուժերի դեմ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Շաամբի լեռը գտնվում է Ալժիրի հետ սահմանակից Կասսերին նահանգում, որտեղ իշխանությունները 2012թ.-ից հակաահաբեկչական գործողություններ են իրականացնում:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



