Կվիրիկաշվիլին Վրաստանի խորհրդարանի հաստատմանը կներկայացնի կառավարության նախկին կազմը
МЕЖДУНАРОДНОЕՎրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանի հաստատմանը կներկայացնի հանրապետության կառավարության նախկին կազմը: Այս մասին ասվում է քաղաքական գործչի հայտարարության մեջ՝ գրում է TASS-ը:
«Այս փուլում ես որոշել եմ խորհրդարանի հաստատմանը ներկայացնել Վրաստանի կառավարության նույն կազմը, իսկ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում ներկայացնում եմ Միխայիլ Ջանելիձեի (փոխարտգործնախարար) թեկնածությունը»,- ասվում է փաստաթղթում:
«Եթե խորհրդարանը վստահություն հայտնի կառավարության կազմին, ես ապագայում հնարավորություն կունենամ վարչապետի պաշտոնում մանրամասն ծանոթանալ յուրաքանչյուր նախարարի և նախարարության աշխատանքին, նրանց ռազմավարությանն ու գործունեությանը»,- ասել է Կվիրիկաշվիլին՝ հետագայում չբացառելով կառավարության կազմի որոշակի փոփոխություն:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



