Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Բարձիթողի վիճակ, կրիայի քայլեր. «Փաստ»

ЭКОНОМИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Կորոնավիրուսի համաճարակի, ռուս-ուկրաինական հակամարտության ու մատակարարման շղթաների խափանման պարագայում պարենային անվտանգության հարցը ոչ միայն հատվածական կամ տարածաշրջանային, այլև գլոբալ նշանակության թեմա է դարձել։ Առավել ևս, որ պարենային հիմնական ապրանքների գների բարձրացումը համաշխարհային շուկայում ռեկորդային ցուցանիշների է հասել։ Իսկ սա նշանակում է, որ մարդկանց համապատասխան պարենամթերքով ապահովելու խնդրի լուծումն ավելի դժվար է լինելու։ Բացառված չէ նաև, որ այս իրողությունը մեծ թվով մարդկանց թերսնման և նույնիսկ սովի պատճառ դառնա։

Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության զարգացման հարցն առաջին պլան է մղվում։ Մի շարք երկրներ արդեն իսկ ահռելի ռեսուրսներ են ուղղում գյուղոլորտի զարգացման ուղղությամբ, ջերմոցային տնտեսություններ կառուցում, կիրառում ժամանակակից տեխնոլոգիական նվաճումների ընձեռած հնարավորությունները։ Անգամ որոշ արաբական երկրներ, որոնք գյուղատնտեսական նշանակության հողերի լուրջ պակաս ունեն, էական հաջողությունների են հասել ինտենսիվ գյուղատնտեսության կազմակերպման հարցում։ Այսինքն, ընդհանուր առմամբ, համաշխարհային մակարդակով դրված է պարենային ինքնաբավության հարցը, երբ փոքրացվում է երկրի պարենային անվտանգության խնդրի կախվածությունն արտաքին աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից, և միաժամանակ գյուղատնտեսական ապրանքներն արտահանելու լայն հնարավորություններ են բացվում։

Այս խնդիրը հատկապես սուր է Հայաստանի նման երկրի համար, որի բնակչության անհրաժեշտ կարիքների բավարարման հարցը պետք է լուծվի քաղաքացիների քիչ եկամուտների պարագայում, հակառակ դեպքում աղքատության և թերսնման ցուցանիշը կարող է կտրուկ աճել։ Հատկանշական է, որ մեր իշխանությունները մերժեցին աշխատավարձերը և թոշակները բարձրացնելու ընդդիմության առաջարկությունը։ Այդ դեպքում նրանք ինչպե՞ս են պատկերացնում, որ մարդկանց սոցիալական վիճակն ավելի չի վատանա շեշտակի թանկացումների պայմաններում, կամ սոցիալական հուզումների և արտագաղթի նոր ալիք չի սկսվի։ Միևնույն ժամանակ, մեզանում անընդհատ խոսվում է գյուղատնտեսության զարգացման անհրաժեշտության մասին, ինչ-որ ձևական կամ փիառի համար նախատեսված ծրագրեր են մշակվում, սակայն, որպես կանոն, դրանք որևէ արդյունք չեն ունենում։

Օրինակ՝ կառավարությունը խոստացել էր լուծել պարարտանյութերի ձեռքբերման ու սուբսիդավորման հարցը, բայց մինչև հիմա սայլը տեղից չի շարժվել, և գյուղացիների ու ֆերմերների շրջանում լուրջ բողոքի ալիք է հասունանում այս հարցով, ինչի մասին նրանք բարձրաձայնում են լրատվամիջոցներով։ Դրան գումարած՝ սերմնացուի պակաս կա, թանկացել են էներգակիրները, պարարտանյութերը, թունաքիմիկատները և այլ անհրաժեշտ նյութերը։ Ջերմոցային տնտեսություններն ընդհանրապես փակման վտանգի առաջ են կանգնել։ Այնինչ, նույնիսկ կարիք կա հագեցված ջերմոցային տնտեսությունների զարգացման համար հատուկ ծրագրեր մշակելու և իրականացնելու, քանի որ դրանց գործունեությունը հնարավորություն է տալիս փոքրացնել գյուղատնտեսության կախվածությունը եղանակային պայմաններից։

Օրինակ՝ անցյալ տարվա երաշտային պայմանները էական վնաս հասցրեցին գյուղատնտեսությանը։ Բացի մշակաբույսերի բերքատվության անկումից, երաշտը պայմաններ ստեղծեց, որ երկրում զգալիորեն նվազի անասունների գլխաքանակը, քանի որ անասնակերի սակավության և թանկացման պարագայում գյուղացիները նախընտրեցին մորթել կամ վաճառել իրենց անասունները։ Իսկ անասունների գլխաքանակի նվազումը նշանակում է, որ այսուհետ ավելի քիչ կաթնամթերք, միս ու այլ գյուղմթերք ենք ստանալու, և շատ դեպքերում ներկրելու ենք՝ կախվածության մեջ հայտնվելով արտաքին մատակարարներից։

Չհաշված, որ այդ մթերքները Հայաստանի սպառողին են հասնելու արդեն իսկ բավական թանկ գներով։ Այնինչ, մեր երկրում բոլոր հնարավորությունները կան, որ անասնապահությունն այնքան զարգանա, որ մենք արտահանենք այդ գյուղմթերքները, սակայն դրա համար կառավարությունը պետք է աջակցի նոր անասնագլխաքանակի ու անասնակերի ձեռքբերման հարցում։ Բացի դրանից, իշխանությունները մինչև սկսում են մտածել առկա խնդիրների ուղղությամբ ու որևէ քայլ կատարում, արդեն անհրաժեշտ ժամանակն անցած է լինում։ Օրինակ՝ Փաշինյանը միայն այս օրերին է որոշել քննարկել գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու ծրագրերը։ Սակայն այդ քննարկումները և նախաձեռնությունները ավելի վաղ պետք է կատարած լինեին՝ մի քանի ամիս առաջ, երբ արդեն նախանշվում էին գյուղոլորտի խնդիրները...

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества