Ереван, 31.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Բրյուսելյան «համեղ» ընթրիքն ու Մոսկվայի վրդովմունքը. «ժամացույցների ճշտում» բարձր մակարդակի բանակցություններից առաջ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

News.ru-ն «Մոսկվային վրդովեցրել է ԵՄ-ի միջամտությունը Ղարաբաղյան հարցին» վերնագրով հոդվածում գրում է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպել է իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ։ Բանակցությունները տեղի են ունեցել գրեթե անմիջապես Բրյուսելում ԵՄ խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպումից հետո, երբ եռակողմ խորհրդակցությունների արդյունքում կարևոր որոշումներ են կայացվել հարավկովկասյան կարգավորման համար:

Կողմերը պայմանավորվել են մինչև ապրիլի վերջ ստեղծել հայադրբեջանական սահմանազատման երկկողմ հանձնաժողով և սկսել խաղաղության բանակցությունների նախապատրաստումը։ Բանակցություններն ավարտվել են ընթրիքով, որը գրեթե հինգ ժամ է տևել։ Ըստ ամենայնի, Բրյուսելում ընթրիքն այնքան համեղ է ստացվել, որ կողմերը ընդհանրապես չեն անդրադարձել այդ հարցում Ռուսաստանի միջնորդական առաքելությանը։ Նախարար Լավրովը այդ առնչությամբ չի թաքցրել իր վրդովմունքը: Նրա խոսքով, Մոսկվայի և Արևմուտքի լարված հարաբերությունների ֆոնին ԵՄ-ն ցանկանում է շահարկել Ղարաբաղի հարցը։

«Ես ուշադրություն եմ հրավիրում այն փաստի վրա, որ Բրյուսելում կայացած հանդիպմանը Ռուսաստանի մասին ոչ մի տեղ չի խոսվել։ Սա խոսում է այն մասին, որ ԵՄ ղեկավարության համար ավելի կարևոր է օգտագործել Ղարաբաղյան թեման միայն իրենց ռուսաֆոբությամբ աչքի ընկնելու համար»,- ասել է Լավրովը։ Բացի այդ, նախարարը հիշեցրել է, որ հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու որոշումը կայացվել է դեռ անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ Սոչիի հանդիպման ժամանակ, և որ ԵՄ-ն «ոչ մի կերպ չպետք է խանգարի այդ հարցի լուծմանը»։ Միաժամանակ, սահմանային հանձնաժողովը պետք է լինի երկկողմանի, բայց Մոսկվայի անմիջական մասնակցությամբ, քանի որ Ռուսաստանի գլխավոր շտաբում կան քարտեզներ, որոնց համաձայն է նախատեսվում սահմաններ գծել։

«Մենք, ինչպես միշտ, հավատարիմ ենք Ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը նպաստելուն։ Մենք հավատարիմ ենք բոլոր այն պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև»,- ընդգծել է Լավրովը։ Հայաստանն ու Ադրբեջանը բազմիցս են հայտարարել խաղաղության համաձայնագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Բրյուսելում կայացած բանակցություններից հետո երկու երկրների արտգործնախարարներին հանձնարարվել է սկսել բոլոր առանցքային հարցերը կարգավորող փաստաթղթի նախապատրաստման գործընթացը։ Բայց կողմերը դեռ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ։ Այդ մասին Փաշինյանը հայտարարել էր նաև նախօրեին կառավարությունում նիստի ժամանակ։ Նրա խոսքով, «Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը» պետք է քննարկվի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Սակայն Բաքուն այդ թեմայում բավականին կատեգորիկ է, ուստի Երևանն օգնության կոչ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակին, որն էլ, ըստ էության, պետք է դնի բոլոր վերջակետերը։ Բայց Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին էլ չեն հիշել։ Սակայն այն քննարկվել է Լավրովի և Միրզոյանի բանակցություններում։ Այնուամենայնիվ, ՌԴ ԱԳ նախարարը հանձն չի առել կանխատեսել ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա ճակատագիրը։

«Այդ խմբում մեր ֆրանսիացի և ամերիկացի գործընկերները, այսպես ասած, ռուսաֆոբական կատաղության մեջ, փորձելով չեղարկել Ռուսաստանի հետ կապված ամեն ինչ, չեղարկել են նաև այդ «եռյակը»՝ ասելով, որ մեզ հետ այդ ձևաչափով չեն շփվի։ Ընտրությունը մերը չէ։ Թող աստված նրանց դատավոր լինի»,- ասել է Լավրովը։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները որոշումներ չեն կայացնում ո՛չ Արցախի, ո՛չ Հայաստանի, ո՛չ Ադրբեջանի համար, նրանք հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ուղիներ են փնտրում,NEWS.ru-ին տված հարցազրույցում ասել է հայ քաղաքագետ Մինա Խաչատրյանը,նրանց խնդիրն է պայմաններ ստեղծել կողմերին մերձեցնելու համար։ Ռուսաստանին ձևաչափից բացառելով և կազմալուծելով խումբը՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան աշխարհին ազդանշան են տալիս, որ հակամարտությունը լուծված է իրենց փոխարեն և դրանով իսկ հաստատում են Ադրբեջանի նախագահի կրկնվող հայտարարությունները»։

Քաղաքագետի խոսքով, բրյուսել յան հանդիպմանը որոշում է կայացվել ստեղծել սահմանազատման և սահմանագծման երկկողմ հանձնաժողով, և Փաշինյանը հստակ հայտարարել է, որ այդ հարցը վերաբերում է բացառապես Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին։ «ԵՄ-ում բանակցությունները, ըստ էության, ուղղակի հայտարարություն են առ այն, որ Արցախն այլևս հետաքրքիր չէ Հայաստանին։ Միակ բանը, որ իշխանությունները խնդրում են Ադրբեջանից, տեղի բնակչության անվտանգության երաշխիքներ տալն է»,- եզրափակել է Խաչատրյանը։ Բանակցությունների ընթացքում հայկական կողմը նաև մտահոգություն է հայտնել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման կապակցությամբ։ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատալ, որ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում «հնարավոր կլինի վերականգնել ստատուս քվոն» և տարածաշրջանում ապահովել անվտանգությունը։

Լավրովն իր հերթին հույս է հայտնել, որ ռուսական կողմին պատասխանատվության ենթարկելու մասին հնչող հազվադեպ կոչերը չեն արտացոլում Հայաստանի իշխանությունների և քաղաքացիների իրական վերաբերմունքը Ղարաբաղում ռուս խաղաղապահների դերի նկատմամբ։ Միաժամանակ, ռուս նախարարի խոսքով, փոքր միջադեպեր են տեղի ունենում, սակայն զինվորականները զբաղված են բոլոր հանգամանքների պարզաբանմամբ, որոնք «ամբողջությամբ պարզ չեն»։

«Ռուս խաղաղապահները կշարունակեն իրենց գործունեությունը Ղարաբաղում մանդատին խստորեն համապատասխան», վստահեցրել է Լավրովը։ Այս հանդիպումը դարձել է յուրօրինակ «ժամացույցների ճշտում» բարձր մակարդակի բանակցություններից առաջ։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, և Կրեմլում կշարունակվեն Ղարաբաղի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման քննարկումները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»