Ի՞նչ չեն արել նախկին բոլոր իշխանություններն Արցախի համար՝ ի տարբերություն կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանության». Էդուարդ Շարմազանով
БЛОГԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Որեւէ նախկին իշխանություն Շուշի ու Հադրութ չի հանձնել։
Որեւէ իշխանություն կապիտուլյացիա չի ստորագրել։
Որեւէ իշխանություն Ալիեւին «կառուցողական» չի համարել։
Որեւէ իշխանություն «ձեռքերը չի լվացել» Արցախից ու Արցախի անվտանգության խնդիրը սարքել ռուսների զբաղվելու հարցը։
Որեւէ նախկին իշխանություն 1.5 տարի չի վախեցել Արցախ մեկնել։
Որեւէ նախկին իշխանություն չի արժանացել թշնամի երկրի ղեկավարության ծաղրանքին։
Որեւէ նախկին իշխանություն չի ասել՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց հետո հայտարարել ադրբեջանցիների 5 կետ-պահանջների հետ համամիտ լինելու մասին։
Որեւէ նախկին իշխանություն չի մսխել Եռատոնը։
Այս ամենն իրականացրել է կապիտուլյացիայի սիմվոլ «իշխանությունը»։
Սա է Նիկոլի ու իր թիմի «արածը» Արցախի համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



