Պուտինի կնքահոր կինը խնդրանքով դիմել է Էրդողանին
МЕЖДУНАРОДНОЕ«Ընդդիմադիր պլատֆորմ - Կյանքի համար» կուսակցության քաղխորհրդի ղեկավար, ժողովրդական պատգամավոր Վիկտոր Մեդվեդչուկի կինը՝ Օքսանա Մարչենկոն, տեսաուղերձ է հղել Ուկրաինայի և Թուրքիայի նախագահներին։ Վլադիմիր Զելենսկուն ուղղված տեսաուղերձում նա պահանջել է միջոցներ ձեռնարկել ամուսնուն «անհապաղ ազատ արձակելու» համար, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խնդրել է աջակցել նրա ազատ արձակմանը:
«Խնդրում եմ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ անհապաղ ազատ արձակելու իմ ամուսնուն, ով անօրինական կերպով կալանավորված է Ուկրաինայի Անվտանգության ծառայության կողմից», - ասել է Օքսանա Մարչենկոն։ Նա պնդում է, որ Մեդվեդչուկը «չի խախտել Ուկրաինայի ոչ մի օրենք և չի լքել նրա տարածքը»։ «Ամուսնուս հետապնդում են քաղաքական դրդապատճառներով՝ հակառակ Ուկրաինայի օրենքներին և միջազգային իրավունքին»,- ասել է նա ։
Թուրքիայի նախագահին ուղղված իր ուղերձում Օքսանա Մարչենկոն ասել է. «Պարոն նախագահ, նա հանդես է գալիս խաղաղ երկխոսության օգտին։ Դուք բազմիցս ասել եք, որ իմ երկրի՝ Ուկրաինայի բարեկամն եք և Ռուսաստանի բարեկամն եք... Խնդրում եմ Ձեզ, հարգելի պարոն նախագահ, օգտագործել ձեր ազդեցությունը՝ փրկելու և ազատելու իմ ամուսնուն»։
Հիշեցնենք, որ Մեդվեդչուկը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կնքահայրն է: