Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երբեմն-երբեմն մտածելը առողջությանը վնաս չէ. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում հանրային տրամադրությունների մեծ փոփոխություն է նկատվում։ Օրեցօր մեծանում է այն մարդկանց թիվը, ովքեր դժգոհ են այս իշխանություններից։ Ճիշտ է, դեռևս կան քաղաքացիներ, ովքեր կուրորեն կամ չցանկանալով սեփական սխալն ընդունել՝ աջակցում են Փաշինյանին, այնուամենայնիվ, նրանք արդեն փոքրամասնություն են։ Հասարակության ստվար հատվածն առաջին հերթին չի համակերպվում խայտառակ պարտության հետ՝ հասկանալով, որ իշխանություններն իրենց խաղաղության օրակարգի ներքո նոր պարտությունների են տանելու երկիրը։ Փաշինյանն այսօր արդեն Հայաստանի ինքնիշխանությունը դարձրել է մանրադրամ։

Մի այնպիսի խայտառակ վիճակում ենք հայտնվել, որ արդեն հակառակորդն է որոշում, թե Հայաստանն ինչպես պետք է վարվի ներքին ու միջազգային հարցերում, կամ ՀՀ վարչապետն ու իշխող ուժը ինչ լիմիտի շրջանակներում պետք է հայտարարություններ անեն, քայլեր կատարեն կամ չկատարեն։ Օրինակ՝ այդ շրջանակում է տեղավորվում այն, որ Փաշինյանը Բանակի օրը հավուր-պատշաճի չնշելու և ադրբեջանական կողմի ակնկալիքները բավարարելու համար անսպասելիորեն «վարակվում» է կորոնավիրուսով կամ հայտարարում է, թե Ղարաբաղը նաև ադրբեջանական է։ Եվ Ալիևը, տեսնելով, որ ՀՀ իշխանությունները համեստ հարսի պես կատարում են իր պահանջները, ժամանակի ընթացքում ավելի է լկտիանում։

Դրա շրջանակներում է, որ Ադրբեջանի նախագահը հիմա էլ պահանջում է, որ Հայաստանը գումար չհատկացնի սպառազինությունների ձեռքբերման համար, միևնույն ժամանակ, Ադրբեջանը որքան գումար ուզենա, այնքան էլ կարող է հատկացնել նույն բանի համար։ Արդեն իսկ հստակ է, որ իր նորանկախ պատմության ընթացքում Հայաստանն այսքան նվաստացած վիճակում չի եղել։ Եվ եթե ՀՀ իշխանությունները շարունակեն «անվտանգության համար սպառնալիք չստեղծելու» անվան տակ զիջումներ կատարել հակառակորդին, ինչպես կատարում են հիմա, ապա նույնիսկ դժվար չի լինի պատկերացնել, թե մինչև ուր կարող են հասնել թուրք-ադրբեջանական պահանջները։ Եվ բնական է, որ այսպիսի իրավիճակում իշխանություններից խոր հիասթափությունն ու հանրային դժգոհություններն արդեն գործնական տեսք են ստանում։

Եվ ընդդիմության այս տարվա առաջին հանրահավաքն ինքնին ցույց տվեց, որ իշխանությունների քաղաքականության դեմ հուժկու հանրային դիմադրության ռեսուրս կա։ Իսկ այդ հանրային ռեսուրսի անհանգստության հիմնական ուղղությունը կապված է Արցախի հետ, քանի որ, մեծ հաշվով, Արցախից է կախված նաև Հայաստանի ապագան։ Իսկ այն քայլերին, որոնց իշխանությունն ուղղակի ընդունակ չէ, ընդդիմությունն է փորձում իրականացնել՝ չնայած որ չունի իշխանական համապատասխան լծակներ։

Թերևս այս առումով խորհրդանշական էր, որ ընդդիմությունը նախաձեռնեց Ֆրանսիայի հրապարակում Արցախի դրոշի տեղադրումը, ապա խորհրդարանի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնեցին այցելություն դեպի Արցախ (թեկուզ դա չհաջողվեց, բայց դա արդեն այլ թեմա է), որին նախորդեց ԱԺ ամբիոնի վրա Արցախի դրոշի տեղադրումը։ Ընդդիմության նմանատիպ գործողությունները պայմանավորված են Արցախի կողքին լինելու հրամայականով։ Միևնույն ժամանակ, ընդդիմության գործողությունները իրենց ենթատեքստում կարևոր ուղերձ են պարունակում՝ ուղղված իշխանություններին։ Պատերազմից հետո Փաշինյանը որևէ փորձ անգամ չի կատարել Արցախ այցելելու։

Իսկ եթե պատահել է, որ պաշտպանության կամ արտաքին գործերի նախարարներն Արցախ են այցելել, ապա Ադրբեջանը դրան շատ կոշտ է արձագանքել։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները միայն Ադրբեջանին գոհացնելով են զբաղված։ Հենց այս տրամաբանության շրջանակներում է տեղավորվում իշխանությունների ահռելի վախը Արցախի դրոշից՝ որպես պետականության սիմվոլի: Այն աստիճան, որ ոչ միայն նիկոլամերձ ԱԺԲ-ն է փողոցում կռիվ տալիս դրոշի դեմ, այլև հատուկ այն հեռացնելու «առաքելությունն» իրականացնելու համար քպական պատգամավորը ուղարկվում է ԱԺ ամբիոնի մոտ։

Փաստացի, դրոշի թեման լակմուսի թղթի դեր կատարեց՝ պատռելով իշխանական թիմի իրական դեմքը, քանի որ նրանց հոգեխանգարմունքի հասցրեց, և իշխանական պատգամավորները սկսեցին մեկը մյուսի հետևից անբովանդակ ու լալահառաչ մեղադրանքներ տեղալ ընդդիմության հասցեին։ Ընդ որում, նրանցից ոմանք նույնիսկ այնպիսի հայտարարություններ էին անում, որ նրանց տեքստերը տրամաբանության ու բանականության հանդեպ բռնություն կարելի է համարել: Մնում էր միայն ասել՝ տղերք, ձեզ խաբել են, թե իբր երբեմն մտածելը առողջությանը վնաս է:

Ինչ վերաբերում է ձևակերպումներին, ապա երբեմն դա նման է այն վիճակին, երբ ցեխի մեջ հայտնված, ցեխին սովոր մեկն անընդհատ բոլորին ասի, թե նրանց տեղը ցեխի մեջ է... Ի դեպ, քպականներին ակտիվորեն ձայնակցում էր ադրբեջանական մամուլը՝ Հայաստանի ընդդիմությանը մեղադրելով ռևանշիստական ձգտումների, Փաշինյանի իշխանությունը տապալելու և «խաղաղության օրակարգը» ձախողելու փորձերի մեջ։ Պատահականությո՞ւն է: Հազիվ թե...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира