Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Ոչ թե խաղաղությունն է անվտանգության գլխավոր երաշխիքը, այլ անվտանգությունն է մեր խաղաղ ապրելու միակ երաշխիքը». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Փաստ» թերթի հարցազրույցը «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ:

-Ձեր գնահատմամբ, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում ընթացող աշխարհաքաղաքական վերադասավորումները և նոր ուժային կենտրոնների ի հայտ գալը, ներկայումս ի՞նչ վիճակում է ՀՀ անվտանգային համակարգը, և արդյոք մենք պատրա՞ստ ենք նոր մարտահրավերների դիմակայել։

- Տեսեք, ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին զուգահեռ, մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում, դեռևս շատ մեծ են ռուսական կողմի դեմ երկրորդ ճակատ բացվելու հավանականությունն ու ռիսկերը։ Շատ պարզ բան ասեմ. կա Արևմուտք-Ռուսաստան հակամարտություն, Արևմուտքը փորձում է տարբեր ուղղություններով սեղմել օղակը Ռուսաստանի շուրջ, նրա ազդեցության գոտիներում պրոբլեմներ ստեղծել։ Կովկասը լավագույն ճակատն է ռուսական կողմի համար խնդիրներ ստեղծելու տեսանկյունից։ Իսկ այդտեղ ապակայունացնող վարքագծով լավագույնս իրենց կարող են դրսևորել Թուրքիան ու Ադրբեջանը։ Եվ որքան էլ թուրքական պետություններին ձեռնտու չլինի ՌԴ-ի հետ ուղիղ առճակատման մեջ մտնել, սակայն սադրանքներ հրահրելու, դրանից բխող ճգնաժամեր ստեղծելու, այստեղ լարվածությունը թեժացնելու, ուշադրություն շեղելու գործում իրենց դերակատարությունը պետք է ունենան։

Մեծ հաշվով, մենք լուրջ մարտահրավերների առաջ ենք կանգնած, մեր և Արևմուտքի շահերն այս պարագայում չեն համընկնում, և որքան էլ այնտեղից Արցախում տարբեր լարվածությունների կապակցությամբ ընդունված կարգին համապատասխան կոչ-հայտարարություններ անեն, միևնույնն է, Արևմուտքին Արցախը խանգարում է Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելու գործում, իսկ այս պարագայում արդեն ենթադրելի է, թե արցախյան խնդիրը որ պետության օգտին է ձեռնտու լուծել։ Կարծում եմ՝ հայկական կողմից շատ մեծ դիվանագիտական ջանքեր են պետք։ Բանակցությունների նյուանսների մասին ոլորտի փորձագետները կարող են խոսել ու գնահատականներ տալ, սակայն, ըստ իս, այս իշխանություններն ի վիճակի չեն պաշտպանել մեր պետության շահերը, դրա մասին վկայող փաստերը տասնյակներով են։ Այս իշխանությունները մեր հասարակությանը միայն մեկ հարցում են լավ համոզում՝ սովորեցնում են մեզ համար ստեղծված բարդ իրավիճակներին և տարածքային նոր կորուստներին համակերպվել։ Դա արդեն շարունակական պրոցես է դարձել։

-Վերջին շրջանում Արցախում բավականին լարված է, մասնավորապես ակտիվ գործողություններ են ընթանում Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շրջանում, մենք տեսանք, թե ինչպես են ադրբեջանցիները փաստացի հաստատվել Քարագլուխ կոչվող բարձունքի մի հատվածում: Ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրադրությունը, ի՞նչ ռիսկեր եք տեսնում, և տեղի ունեցածի հետ կապված, ի վերջո, ի՞նչ հանգուցալուծում կարող է լինել։

- Ձեր այս հարցը առաջին հարցի ու իմ հնչեցրած պատասխանի տրամաբանական շարունակությունն է։ Իրավիճակի սրումը Արցախի Փառուխ գյուղում, Քարագլխի հատվածում, գազատարի վնասումը, ստեղծված հումանիտար ճգնաժամը նույն ՌԴ դեմ կատարվող գործողությունների տրամաբանության մեջ կարելի է դիտարկել։ Ներկա իրավիճակում հարցը դեռևս լուծված չէ, և ադրբեջանական զինված ուժերի հաստատումն առաջ եկած դիրքերում մշտապես հանգեցնելու է լարվածության թեժացման ինչպես արցախաադրբեջանական, այնպես էլ ռուս խաղաղապահների և ադրբեջանական զինուժի միջև, իսկ այդ ամենը ոչ մի լավ տեղ չի տանելու։

Ենթադրում եմ, որ ադրբեջանական զինված ուժերն այս ընթացքում ևս փորձեր կանեն առաջ գալ նաև այլ ուղղություններով, դա արդեն սովորական երևույթ է դարձել. տարբեր ժամանակափուլերում և՛ ՀՀ սահմանների, և՛ Արցախի շփման գծի շատ հատվածներում թշնամին սադրիչ գործողություններով աչքի է ընկել, առաջ է եկել, դիրքավորվել՝ հնարավոր անկայունության օջախներ ու պայթյունավտանգ իրավիճակ ստեղծելով։Այս իրավիճակում, որքան էլ մեր իշխանությունները պրոբլեմների սլաքներն ուղղեն ՌԴԱդրբեջան հարաբերությունների դաշտ, մեղադրեն ռուս խաղաղապահներին, Ադրբեջանի հրահրած սադրանքները կանխելը իրենց համար պետք է առաջնային խնդիր լինի։ Թե որքանով են հաջողել, հետհայացք պետք է կատարել, տեսնել, թե ինչ պատկեր ունենք ադրբեջանական զինված ուժերի՝ Հին Թաղեր, Խծաբերդ, Սև լիճ, Կութ, Վերին Շորժա, Հին Ներքին Հանդ, Փառուխ, Թաղավարդ և այլ տարածքներ ներխուժումից հետո։

-Այս օրերին շատ է խոսվում Սյունիքում ընթացող տարբեր ճանապարհների վերանորոգման մասին, նշվում է, որ ճանապարհների ապաշրջափակման շրջանակում հնարավոր է, որ ճանապարհներից մեկն անցնի Սյունիքի մարզով, և, ընդհանրապես, Սյունիքում այսօր երթևեկելն ապահո՞վ է, Դուք ինչպե՞ս կգնահատեք ստեղծված իրավիճակը։

- Սյունիքում այլընտրանքային ճանապարհները կառուցվում են հիմնականում վտանգավոր և թշնամու կողմից դիտարկվող հատվածներով։ Մասնավորապես, Կապանից դեպի Ճակատեն, ապա Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղեր տանող այլընտրանքային նոր կառուցվող ճանապարհը տարվել է նախկին ճանապարհի զուգահեռ գծով՝ մի քանի հարյուր մետր հեռավորությամբ։ Սա անվտանգային առումով լուրջ բացթողում է, այսինքն՝ միլիոնավոր դոլարների ներդրում ես կատարում ու ոչ ապահով ճանապարհային հաղորդակցություն ես կառուցում։ Մեկ այլ վերանորոգված, այսպես կոչված, այլընտրանքային ԿապանՎերին Խոտանան-Տաթև ճանապարհը ևս ոչ միայն թշնամու դիտարկման տիրույթում է, այլ արդեն անմխիթար վիճակում է, որոշ հատվածներ փլուզվել են, իսկ ձմռան ամիսներին ճանապարհը պարբերաբար անանցանելի է դառնում։

Մարդկանց շարժի, բեռնափոխադրումների և տրանսպորտային կոմունիկացիաների տեսանկյունից Սյունիքի ճանապարհները շատ խոցելի են, հատկապես Իրանի հետ լոգիստիկայի տեսանկյունից Հայաստանն արդեն կախվածության մեջ է ընկել Ադրբեջանից, քանի որ արդեն մի քանի ամիս է՝ ադրբեջանցիները մաքսակետեր են կառուցել Գորիս-Կապան ճանապարհին՝ մաքսատուրքեր գանձելով բեռնափոխադրումների համար։ Եթե այս ամենին ավելացնենք ձեր կողմից վերը նշված ճանապարհների ապաշրջափակման, Սյունիքի մարզով միջանցքային որևէ տրամաբանությամբ անցնող կոմունիկացիաների խնդիրը, Նախիջևանով անցնող երկաթգծի գործարկման հնարավորությունը, ապա նմանատիպ լոգիստիկ խնդիրներով Ադրբեջանից Հայաստանի կախվածությունը բազմապատկվելու է։ Իրավիճակն առավել քան մտահոգիչ է։

-Իշխանությունների կողմից վերջին շրջանում շատ է խոսվում «խաղաղության դարաշրջան» բացելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու օրակարգի մասին: Տեղի ունեցող այս բանակցությունները, ԱԳՆ կողմից ակտիվ հանդիպումները արևմտյան տարբեր գործիչների ու ներկայացուցիչների հետ ինչպիսի՞ ապագա են կանխատեսում մեզ համար։

- Նախ՝ նշեմ, որ ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ ՀՀ սուվերեն տարածքում. և՛ պատերազմից հետո, և՛ 2021 թ. մայիսին, և՛ նույն թվականի աշնանը թշնամին Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի ուղղությամբ նոր մարտական գործողություններ նախաձեռնեց՝ զբաղեցնելով նոր տարածքներ։ Փաշինյանի ոչ տրամաբանական առաջարկը՝ հայելային հետքաշման վերաբերյալ, Փառուխի հատվածում ողբերգական ավարտ ունեցավ, ունեցանք զոհեր, վիրավորներ, նոր տարածքների կորուստ։ Ասեմ, որ Ադրբեջանը, իր ագրեսիվ գործողություններին զուգահեռ, միշտ հանդես է գալիս վերջնագրերով, վերջերս էլ հինգ կետանոց վտանգավոր ձևակերպումներով վերջնագիր ներկայացրեց հայկական կողմին, որը պարունակում է նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ կետ, ինչն ընդունելի է այս իշխանությունների համար։

Հիշեցնեմ. ադրբեջանցիները դուրս չեն եկել հայկական ինքնիշխան տարածքից, մեզ չեն վերադարձվել բոլոր գերիները, ժամանակի ընթացքում ունենում ենք նոր զոհեր, գերիներ, հատկապես Արցախյան հատվածում թշնամին գիշերցերեկ ահաբեկում է հայ բնակչությանը, այնտեղ արհեստականորեն ստեղծում հումանիտար ճգնաժամ, իսկ այդ ընթացքում հայկական կողմը կատարում է ադրբեջանցիների բոլոր պայմանները, նրանց է վերադարձնում ականապատման բոլոր քարտեզները, և այլն։ Ու այս ողջ քաոսի ընթացքում Հայաստանի ղեկավարության միակ քարոզչական տրյուկը եղել ու շարունակում է մնալ «խաղաղության դարաշրջանի» վերաբերյալ պատկերացումը։ «Խաղաղ զարգացման դարաշրջան» բացելը այս իշխանությունների կողմից հռչակվել է որպես պետական ռազմավարություն, նշվում է, որ «մեր անվտանգության ապահովման ամենագործուն երաշխիքը խաղաղությունն է»։

Այս միտքը շատ է սիրում հնչեցնել Փաշինյանը, իսկ մնացած ենթակաները կրկնում են։ Ու իրենցից ոչ մեկն էլ չի հասկանում, որ ոչ թե խաղաղությունն է անվտանգության գլխավոր երաշխիքը, այլ անվտանգությունն է մեր խաղաղ ապրելու միակ երաշխիքը։ Իսկ անվտանգային առումով, հավատացեք, այժմ մենք շատ խոցելի վիճակում ենք։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%