Ереван, 06.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Արցախն այսօր արնաքամ լինող հիվանդ է». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերին հատկապես Արցախի շուրջ ծավալվող իրադարձությունները խորացնում են մեր մտահոգությունները, հարցերին պատասխաններ չեն տրվում, կամ հնչում են մտքեր, որոնք էլ ավելի են խճճում իրավիճակը: ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ հատուկ հանձնարարությամբ եկել են, շատ սերտորեն համագործակցում են այն ուժերի հետո, որոնք մեր դարավոր թշնամիներն են և փափուկ տեղավորվել են այդ մարդկանց առաջադրած «անկողնում», որպեսզի կարողանան նրանց բոլոր պահանջները կատարել:

«Դրա համար մշակված է բազմագույն պլան՝ մի օր աղ ու բիբարի, մի օր ուսումնական պլանների, մի օր այլ տեսքով, որպեսզի կարողանան հասնել իրենց նպատակին: Տեսեք՝ ինչ է կատարվում. մանկապարտեզներից մինչև բուհեր խցկում են իրենց անարժան ներկայացուցիչներին, որոնք, մեղմ, ասած կիսագրագետ են, եթե չասեմ, որ նրանց գրագիտությունը դրսևորվում է միայն դրսի մի քանի ամսվա կուրսերով, որտեղ սովորեցրել են, թե ինչպես քանդել երկիրը: Եթե պատկերավոր ասեմ, Արցախն այն հիվանդն է, որի երակը բացել են, որպեսզի նոր արյուն ներարկեն, սակայն դա չեն անում, թողնում են, որպեսզի հիվանդն արնաքամ լինի: Արցախն այսօր արնաքամ լինող հիվանդն է: Մի հարվածով միանգամից երկու նշանակետ են խոցում: Առաջինը սեպ են խրում հայ-ռուսական հարաբերությունների մեջ, որպեսզի ռուսների համբերության հատման նշագծին նրանք պարզապես փեշերը թափ տան Հայաստանից, իսկ սա նշանակում է Հայաստանի կործանում»,«Փաստի» հետ զրույցում ասում է Սրապիոնյանը:

Ընդգծում է՝ նրանք երբեք չեն ընդունել Արցախի դրոշը, և Արցախն իբրև կառույց նրանց համար երբևէ գոյություն չի ունեցել: «Հանրապետության առաջին պաշտոնյայի աթոռը զբաղեցնողի հայտարարությունները 2018-19 թթ. մշուշոտ էին, թաքնված, բայց ակնհայտ ակնարկով: 2020-21 թթ. արդեն ցինիկ լրբությամբ հայտարարում էին, թե իրենք ինչ են ուզում: Քո արտաքին գործերի գերատեսչության ղեկավարի պաշտոնը զբաղեցնողը բառի ուղիղ իմաստով հավաքագրված լրտես է: Ինքն էլ չժխտեց դա: Նա պետք է որոշի քո արտաքին քաղաքականությունը և հայտարարում է, որ, ըստ էության, Ադրբեջանի՝ կապիտուլ յացիայի ենթարկող առաջարկների հինգ կետերը մեզ համար ընդունելի են: Առաջին ահազանգն այս մարդիկ տվեցին այն ժամանակ, երբ ասացին, թե «զրո կետից ենք սկսում Արցախի բանակցությունները և պիտի հասնենք այնպիսի լուծման, որը հավասարապես կբավարարի Արցախի, Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդներին»:

Ընդ որում, Հայաստանի և Ադրբեջանի համար ժողովուրդներ տերմինն են օգտագործում, Արցախի համար՝ բնակչություն: Արցախի դրոշը պղծելու, արժեզրկելու օրերին դեռ երանի ենք տալու: Պատմության մեջ ենք հիշելու, որ Արցախն ունեցել է իր առանձին դրոշը, որը հատուկ տարբերանշանով էր տարբերվում ՀՀ դրոշից: Արցախը ոչ թե հանձնելու են, այլ Արցախը վաղուց արդեն հանձնել են, երբ այն սարքեցին անկլավ պատերազմի արդյունքում, ընդ որում՝ ոչ թե թշնամու զինվորների, այլ մեր երիտասարդների արյան գնով, ուզում էին այնտեղ ստեղծել ապրելու անհնարինություն, ինչին ձգտում են ամեն օր, այսօր էլ: Ո ՞ւր են նրանց ամպագոռգոռ՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունները»,-նշում է մեր զրուցակիցը:

Հավելում է՝ «կա լպրծուն մի տեսակ, որ գեներալի ուսադիրներ է ստացել նախկիններից, նախկինները այդտեղ շատ մեծ մեղք ունեն»: «Նա հայտարարում է, որ Արցախի դրոշը Երևանում նշանակում է, որ Արցախը Երևանը գրավել է: Պատկերացնո ՞ւմ եք՝ սա ինչ է նշանակում: Նշանակում է, որ այս գոյանքին ավելի հարմար է, որ թուրքերը գրավեն, թուրքական դրոշ ծածանվի Երևանում, քան Արցախի դրոշը: Այստեղից իրավունք ունեմ եզրահանգելու, որ այս մարդիկ անհամեմատ ավելի մեծ ատելություն գեներացրել են արցախցիների, քան թուրքերի հանդեպ»,-ասում է գրականագետը: Ընդգծում է, որ Արցախը հիմա մնացորդած է, որը չեք կարող համարել գոյատևման համար ենթակա կառույց: «Նա վտանգված է, այն, ինչ տեղի ունեցավ Փառուխի կամ Քարագլխի հետ, նույնն էլ կարող են անել Ստեփանակերտի հետ: Արցախի ժողովուրդը պողպատից ձուլված չէ, որ ապրելու անհնարինության պայմաններում կարողանա գոյատևել, ուզած-չուզած մարդիկ պետք է լքեն իրենց տները: Վարկաբեկում են արցախցուն, ասում են՝ փախել են ռազմաճակատից: Թունավորված ուղեղով մեր ժողովրդի մի զգալի հատվածը անմիջապես դրան հավատում է: Չեն նայում թվերին: Իրենց հայտարարած թվերի դեպքում 3 միլիոնանոց Հայաստանը տվել է մոտավորապես 3500 զոհ, Արցախը 1500 զոհ՝ 100 հազար բնակչության պայմաններում, եթե ընդունենք ի գիտություն այն թիվը, որ ընդհանուր զոհերի թիվը մոտ 5000 է: Հիմա՝ Հայաստանի՞, թե ՞ Արցախի հայությունն է ավելի շատ զոհ տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Սրապիոնյանը հիշեցնում է, որ այս իշխանությունները պաշտոնապես հայտարարել են, թե տարածքային ամբողջականության վերաբերյալ Ադրբեջանի պահանջներն ընդունում են, դա կստորագրեն, իսկ դա նշանակում է Արցախը նվիրաբերել ազերիներին, որոնք երկու ժամում կլցնեն այն: «Այն, որ պետականություն չունենք, աքսիոմատիկ ճշմարտություն է արդեն: Հայաստանը վերածում են անկլավի, Զանգեզուրի թևը կտան, Տավուշի 5-6 գյուղերը կտան, Իրանի ճանապարհը կփակվի: Ո ՞ւր հասցրեցին մեր ժողովրդին, մի մասը, որը տագնապած է, հույսը դրել է Իրանի ցանկության վրա, որը թույլ չի տա, որ Ադրբեջանը հաստատվի այստեղ: Եթե վանեցինք ռուսներին մեզանից, նա կտանի այնքան, ինչքան ուժը կպատի և որքան իր շահերին համապատասխան է:

Մնացածը կմնա թուրքական տիրապետության գոտի: Եթե շարունակենք ռուսների հետ նույն կերպ պահմտոցի խաղալ, նրանք մեզ ցավոտ դաս կտան: Եթե հայ ժողովուրդն իր խելքը վերջին պահին էլ գլուխը չհավաքի, թող հրաժեշտ տա իր պատմությանը: Մոնթեի տխուր կանխագուշակումը կիրականանա՝ «փակում ենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Այսօր ենք փակում»,ընդգծում է Սերժ Սրապիոնյանը: Իսկ վերջում հավելում է. «Այդ անունը կրող երկու մարդ է եղել: Լեհական 700 հազարանոց հայկական համայնքը կոտորվեց նույն անունը կրող մի փերեզակ հոգևորականի կողմից 17-րդ դարում, 400 տարի հետո նույն անունով փերեզակը, ըստ էության, Հայաստանը դնում է թուրքերի կրնկի տակ, իսկ այդպես Հայաստանը ոչ մի դեպքում գոյատևել չի կարող»:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Мери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване Арагчи: Иран готов заключить честную сделку с США по урегулированию конфликта4 вагона удобрений и 4 вагона зерна будут отправлены в Армению транзитом через территорию АзербайджанаВ Шанхае построят самое большое в мире колесо обозрения без спицЗаявление движения «Нет “Западному Азербайджану”!»: нет разделу Армении Главная повестка выборов: армянская идентичность или интеграцияВ деле построения архитектуры мира в нашем регионе Макрон играет ключевую роль - ПашинянВ НАТО заявили, что решение США о выводе войск из ФРГ не повлияет на возможности альянсаФон дер Ляйен выделила четыре основных приоритетных направления сотрудничества ЕС-АрменияКая Каллас прибыла в АзербайджанМинистр иностранных дел: Открытые границы с Турцией послужат интересам АрменииЦентральный банк Армении сохранил ставку рефинансирования на уровне 6,50%Звон в колокол на Лондонской фондовой бирже ознаменовал включение Америабанка в индекс FTSE 100 в составе группы LFG Le Figaro: Европа рискует пожертвовать демократией в Армении ради геополитики Косачев: Если нынешние русофобы в Армении укрепят свои позиции на выборах, то отношения с РФ могут стать необратимымиTasnim: Утверждение США о потоплении иранских катеров не соответствует действительностиЗеленский подвёл итоги саммита ЕПС в Ереване: он поблагодарил Армению и ПашинянаПриглашение Зеленского — удар по национальному достоинству Премьер-министр Армении: Надеюсь посетить Азербайджан в 2028 годуКая Каллас посетит АзербайджанМы желаем Армении и Азербайджану исключительно мира – ЗеленскийАлиев: И Армения, и Азербайджан уже получили реальные выгоды от мираУрсула фон дер Ляйен в Ереване: ЕС обсуждает военное сотрудничество, цепочки поставок и роль Южного КавказаПетиция Армянского народного движения «Нет “Западному Азербайджану”!» «Верните пленных домой» Фосфорные боеприпасы Украины и военные сделки с Алиевым: почему визит Зеленского в Ереван встречают без восторга «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Дохс»Артур Хачатрян: где 12 миллионов евро, выделенные на борьбу с «гибридной войной»?Двойная игра Еревана: Пашинян борется с Москвой на словах, пока его окружение зарабатывает на связях с РФЯпония впервые с июня 2025 года закупила российскую нефтьГегаркуник в центре внимания: о чём говорил Царукян с жителямиНАТО: Мы работаем с США, чтобы понять детали их решения по войскам в ГерманииРоберт Кочарян: Никаких договоренностей с Сержем Саргсяном о транзите власти не былоГосударственная политика должна объединять обществоИран требует от арабских стран репараций за содействие американо-израильской агрессииСоздан инструмент, который оценивает биологический возраст человека по фотографииБаронесса Кэролайн Кокс перед европейским саммитом в Армении выступила с открытым письмомГрузинский боец Мераб Двалишвили отказался от грэпплинг-поединка с Арманом ЦарукяномВ «Сильной Армении» прокомментировали возможность визита Зеленского в ЕреванАншлаг и магия музыки: в Армении грандиозным концертом отметили 135-летие Сергея ПрокофьеваЕще один миллион бутылок «Джермука» заблокирован по поручению РоспотребнадзораМилли Меджлис Азербайджана приостановил сотрудничество с ЕППоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня труда Инфляция устанавливает все новые рекорды: «Паст»Даже сателлиты признают, что ГД станет оппозицией? «Паст»Почему апелляционный суд принял к производству все иски, кроме одного? «Паст» Новые возможности для активной молодежи: «Евразия-Армения» провела четвертый волонтерский тренинг по управлению проектамиГрузия и Армения в 2029 году примут ЧМ по футболу U20Демографический фронт: семья как последний рубеж. Сурен Суренянц