Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Գործողությունների ամբողջական կոմպլեքս է անհրաժեշտ». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գնաճի հետևանքներն այսօր իր վրա զգում է յուրաքանչյուր քաղաքացի: Անգամ պաշտոնական տվյալներն են վկայում, որ կան ապրանքներ, որոնք նախորդ տարվա համեմատ թանկացել են անգամ 50 տոկոսով: Հացը և հացամթերքը թանկացել է 10, միսը՝ 1520, բուսական յուղը՝ 48-52, շաքարավազը՝ 50, կաթնամթերքը՝ 25, միրգը՝ 25-30, բանջարեղենը՝ 10-15, խառը կանաչին՝ 60-70 տոկոսով և այլն: Ստեղծված իրավիճակում այն գումարը, որը քաղաքացին ծախսելու էր հագուստ կամ էլ այլ իրեր ձեռք բերելու համար, ստիպված է ծախսել կոմունալ վճարների և սննդամթերքի համար: Կամ էլ մարդկանց մեծ թվին սպառնում է թերսնում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է` առաջինը պետք է հասկանալ, թե այս գնաճային ֆոնի վրա չարաշահումներ ունե՞նք, թե՞ դրանք բնական գործոններով են պայմանավորված, որպեսզի զսպենք:

«Տեսնում ենք, որ ամբողջ աշխարհում այս տարի կա գնաճ, և էլեմենտար է, որ այդ գնաճային ֆոնի մի ստվար զանգվածը պարզապես վերահսկողության կամ էլ ինչ-որ գործիքակազմերով հնարավոր չէ կանխել: Դրա համար գալիս է երկրորդ գործիքը` Կենտրոնական բանկը վերանայում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը: Այդ դեպքում էլ այլ խնդիրներ են առաջանում՝ ըստ էության, զսպում ենք առաջարկը: Պահանջարկի վրա ազդում ենք, այն ընկնում է, գները նվազում են: Սա որպես գործիք կիրառելի է, բայց «միայնակ» հարցի լուծում չէ: Սրան զուգահեռ պետք է այնպես անել, որ չարաշահում չունենանք, այսինքն՝ եթե օբյեկտիվ է 7 դրամի գնաճը, չունենանք 17 դրամի գնաճ: Սա արդեն մրցակցային պաշտպանության հանձնաժողովը պետք է հսկի, որպեսզի գերիշխող դիրք ունեցողները չարաշահում չանեն: Այնուհետև էկոնոմիկայի նախարարությունը պետք է հասկանա` կա՞ն շուկաներ, որտեղից կարող ենք ավելի մատչելի գներով համապատասխան որակի ապրանքներ ձեռք բերել, եթե այդ շուկաները չկան, ապա վերանայենք բիզնեսի համար աջակցման մեր ծրագրերը: Օրինակ` հարկային արտոնություններ տանք ինչ-որ ապրանքախմբերի համար, որպեսզի ապրանքների գների վրա ունենանք ազդեցություն: Մյուս կողմից՝ պետք է կարողանանք հասկանալ, որ կա ֆորմատ, երբ անուղղակի ենք աջակցելու. հասկանալով, որ ունենք սոցիալական խնդիրներ, ավելացնելու ենք սոցիալական օժանդակության ծրագրերի թիվը»,-«Փաստի» հետ զրույցում գնաճի դեմ պայքարելու պարզ կանոններն է մեկնաբանում Բաբկեն Պիպոյանը:

Ընդգծում է` կյանքի օրենքն է, որ երբ չես կարողանում գնաճի դեմ ոչինչ անել, ուրեմն պետք է փորձես ավելացնել մարդկանց եկամուտների աճը, որպեսզի կյանքը չվատանա: «Եթե չես կարողանում համապատասխան եկամուտների աճ ապահովել, ակնհայտ է, որ ունենալու ես կյանքի պայմանների վատացում: Այստեղ նոր հայտնագործություն անելու կարիք չկա: Պետք է կոմպլեքս աշխատել: Օրինակն այսպես բերեմ: 11 հոգով մտնում ենք ֆուտբոլ խաղալու, երեքը վատ խաղացին, բավական է, որ թիմը պարտվի: Սա էլ մեծ համակարգ է, որն ամբողջ ռեսուրսով պետք է լծվի գործի, որովհետև աշխարհն է բարդ վիճակում, աշխարհը դա հասկացել է և որոշել է քայլեր ձեռնարկել, իսկ մենք առաջնորդվում ենք իներցիայով: Բնական է, որ խնդիրներ ունենալու ենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա օրինակ է բերում կարտոֆիլի գնաճը: «Ասվում էր` կարտոֆիլը թանկացել է, որովհետև արտահանվող կարտոֆիլը դրսում թանկ է: Եթե մարդն այս միտքը հայտնի որպես էկոնոմիկայի նախարար, նորմալ է, տրամաբանական է, բիզնեսի կանոնից ելնելով է, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հարցին չպետք է այդ հարթությունից նայել: Եթե ագրարային քաղաքականություն վարեինք, դրսի գինը մեզ համար հիմա ինչպիսի՞ն կլիներ: Տեսեք` Ռուսաստանը ստեղծված իրավիճակում հացահատիկը քվոտավորում է: Պատկերացնո՞ւմ եք` նա քվոտա չտար, ասեր` ով ինչքան ուզում է, կարող է արտահանել, այս դեֆիցիտի ֆոնին միջազգային շուկայում ուր կարող էին հասնել գները, ինչ մեծ պահանջարկ կարող էր առաջանալ, ինչ աստղաբաշխական գումարներով կարող էին փորձել այդ ցորենը ձեռք բերել` Ռուսաստանի համար պարենային ապահովության խնդիր առաջացնելու համար:

Բայց Ռուսաստանը քվոտա դրեց, որպեսզի արտահանում չկարողանան իրականացնել: Երբ ագրարային քաղաքականություն չունես, և էկոնոմիկայի դաշտից զուտ տրամաբանական ինչ-որ միտք ես հայտնում, այո, որպես էկոնոմիկայի նախարար, միգուցե լավ ես անում, բայց եթե առաջինն այս միտքը հայտներ գյուղոլորտի պատասխանատուն, կարող էինք ասել` թող գնա տուն: Չէ՞ որ այս երկու նախարարությունները միացրել ենք, նա նաև գյուղոլորտի համար է պատասխանատու: Երբ կարտոֆիլի գնից և դրա արտահանումից էր խոսում, պետք է ոչ թե էկոնոմիկայի դիրքից հանդես գար, այլ գյուղատնտեսության: Կամ ասվում է` դե ապրանքը ներմուծված է, պետք է թանկ լինի, իսկ ինչո՞ւ չենք քննարկում, որ կան ապրանքներ, որոնց արտահանումը կարող ենք կազմակերպել, լոբբինգ անել, մարդկանց սննդակարգում կատարենք փոփոխություններ` ասելով, որ այս ապրանքը փոխարինեք այս մյուսով, բայց ոչ թե այնպես, ինչպես սիրում էին ժամանակին կատակել և ասել` «կարտոֆիլը թանկ է, սոխ կերեք»:

Պետք է առաջարկել ոչ թե անհամարժեք, այլ իրապես համարժեք մթերքներ: Կարո՞ղ էինք փորձել այս ընթացքում մեր երկրում ավելացնել կաթնամթերքի ծավալները, ի՞նչն էր դրան խանգարում, կարո՞ղ էինք նվազեցնել չմշակվող վարելահողերի ծավալները: Նշեցի քայլեր, որոնք պետք է անել, ցանկալի արդյունքին հասնելու համար գործողությունների ամբողջական կոմպլեքս է անհրաժեշտ»,-եզրափակում է Բաբկեն Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%