Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Արևմուտքի համար դժվար կլինի հակազդել Մոսկվայի առանցքային դերին. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

kommersant.ru-ն «Ղարաբաղը չդիմացավ երեքին» վերնագրով հոդվածում գրում է, որ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամվա տարբերությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հեռախոսային բանակցություններ է վարել անցած շաբաթ օրը: Ընդ որում, դրանք նախաձեռնել են Երևանն ու Բաքուն։ Կրեմլ նման հրատապ զանգերի անհրաժեշտությունը թելադրված է այն պայմանավորվածություններով, որոնք Երևանն ու Բաքուն Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ անցած շաբաթ ձեռք են բերել Բրյուսելում։

Գլխավորը եղել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ գործնական աշխատանք սկսելու որոշումը։ Ուկրաինայում ռազմական գործողության մեկնարկից հետո Մոսկվայի և Բրյուսելի միջև հարաբերությունների սուր հակամարտության փուլին անցումը նոր ինտրիգ է առաջացրել այն հարցի շուրջ, թե արդյո՞ք դա կհանգեցնի դերերի արմատական վերաբաշխման Հարավային Կովկասի կարգավորման հարցերում։ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների բրյուսել յան հանդիպման արդյունքները փորձագիտական հանրության և լրատվամիջոցների մի մասը մեկնաբանել է որպես Մոսկվայի առանցքային դերի մտքից Երևանի և Բաքվի հեռանալու սկիզբ։

«Ռուսական «մշակույթի չեղարկման» հասարակական-քաղաքական ֆենոմենը հասել է նաև ղարաբաղյան խնդրին»,- ՌԻԱ Նովոստիին բացատրել է հայ քաղաքագետ, Քաղաքական տնտեսության գիտահետազոտական ինստիտուտի փորձագետ Բենիամին Մաթևոսյանը։ Միևնույն ժամանակ, Վլադիմիր Պուտինի հետ երկու երկրների ղեկավարների հեռախոսազրույցներից հետո արված հայտարարությունները վկայում են այն մասին, որ Բաքուն և Երևանը դեռևս առանցքային են համարում Ռուսաստանի դերը և հաստատում են իրենց պատրաստակամությունը Մոսկվայի միջնորդությամբ շարժվել դեպի կարգավորում՝ հիմնվելով կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների վրա։

Կողմերը վերահաստատել են Լեռնային Ղարաբաղի շուրջ եռակողմ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը, ինչպես նաև «անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մշակմանը»։ Խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները կկառուցվեն հինգ սկզբունքների հիման վրա, որոնք առաջարկվել են Բաքվի կողմից և հավանության են արժանացել Երևանում։ Սակայն, համաձայնելով այդ սկզբունքների հետ, Երևանը պահանջում է ԼՂ կարգավիճակի հարցը ներառել բանակցային գործընթաց, որը Բաքուն համարում է ամբողջովին փակված և չափազանց ցավոտ։ «Ի պատասխան Ադրբեջանի առաջարկությունների, մենք ընդգծել ենք, որ դրանցում անընդունելի ոչինչ չկա, բայց դրանք չեն արտացոլում ամբողջական օրակարգը։ Մեզ համար հիմնարար նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորման, նրա իրավունքների ու ազատությունների պաշտպանության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը։ Այս հարցերը պետք է դառնան բանակցությունների առարկա։ Իհարկե, մենք կարևոր ենք համարում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներգրավումն այս գործընթացում»,- Բրյուսելից վերադառնալուց հետո ասել է Նիկոլ Փաշինյանը։

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը շարունակում է մնալ սուր ներքաղաքական պայքարի առարկա Երևանում: Բրյուսելի հանդիպման նախօրեին Հայաստանի ընդդիմությունը մայրաքաղաքում բազմահազարանոց հանրահավաք էր անցկացրել, որի մասնակիցները բացառել են Լեռնային Ղարաբաղի ցանկացած կարգավիճակի հնարավորություն Ադրբեջանի կազմում: Այս իրավիճակում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը բանակցային օրակարգում պահելու համար Նիկոլ Փաշինյանը փորձել է օգտագործել վերջին հնարավորությունը, այն է՝ վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը (ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան), որը 1997 թվականից ի վեր զբաղվում էր Ղարաբաղյան կարգավորմամբ առանց մեծ հաջողության:

Այս եռակողմ մեխանիզմը վերջնականապես հետին պլան էր մղվել 2020 թվականի նոյեմբերի 9-ին Մոսկվայի, Երևանի և Բաքվի կողմից հայտարարության ստորագրումից հետո, քանի որ այնտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին ընդհանրապես խոսք չկար։ Սակայն Երևանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ կապված հույսը չի արդարանում։ Մոսկվայում ընդունելով իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանին՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ այս պահին ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է աշխատանքը, ընդ որում՝ դա նախաձեռնել են խմբի մյուս երկու համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, որոնք «ռուսաֆոբական կատաղության» պատճառով հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ: Միջազգային ճգնաժամային խմբի կովկասյան տարածաշրջանի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանի կարծիքով, Հայաստանը դեռ կփորձի պնդել ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի պահպանման հարցը, քանի որ նրա փաստաթղթերն ու հայտարարություններն ընդգծում են Լեռնային Ղարաբաղի սուբյեկտայնության և ինքնորոշման իրավունքի պահանջների ճանաչման կարևորությունը, և դա միակ ձևաչափն է, որով չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները իրենց տեսակետը փոխանցել են համաշխարհային հանրությանը։

Մինչդեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմարշը, որը տեղի է ունեցել Բրյուսելի հանդիպումից հետո, Մոսկվային ստիպել է հիշեցնել, որ ինքը մտադիր չէ Ղարաբաղյան կարգավորման նախաձեռնությունը զիջել Արևմուտքին։ «Ես շատ կուզենայի, որ Բրյուսելի մեր եվրոպացի գործընկերները հասկանային, որ այս ամենն արդեն ստեղծվել է երեք առաջնորդների կողմից 2020 և 2021 թվականներին»,- զգուշացրել է Սերգեյ Լավրովը։ Բաքվում և Երևանում «kommersant»-ի զրուցակիցները համոզված են, որ Արևմուտքի համար դժվար կլինի հակազդել Մոսկվայի առանցքային դերին։ «Կողմերը Մոսկվային տեղեկացնում են Բրյուսելի պայմանավորվածությունների բնույթի մասին։ ԵՄ-ն ինքն է վկայակոչում Ռուսաստանի մասնակցությամբ ընդունված որոշումները։ Ռուս խաղաղապահները տեղակայված են Ղարաբաղում, իսկ Ռուսաստանի գլխավոր շտաբի քարտեզները ընկած են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի հիմքում»,- ասել է ադրբեջանցի քաղաքագետ Իլգար Վելիզադեն։

«Վերջին տասը տարվա ընթացքում Ռուսաստանը եղել է գլխավոր միջնորդը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների շարքում։ Ֆրանսիան և ԱՄՆ-ը համաձայնել են Մոսկվայի առաջատար դերի հետ, որը շատ ավելի մեծ լծակներ ունի տեղում իրավիճակը փոխելու համար։ Այս դասավորվածությունը հիմա էլ չի փոխվել»,- հավելել է Օլեսյա Վարդանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»