«Կցանկանա՞նք 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք ունեցող «թալանված» բանակ ունենանք»․ Արթուր Ղազինյան
БЛОГԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է․
2020թ-ի սեպտեմբերի 27-ի դրությամբ ՀՀ Զինված ուժերն իրենց տրամադրության տակ ունեին 4-5 միլիարդ դոլարի սպառազինություն, որի մեծ մասը ոչնչացվեց կամ նվիրաբերվեց թշնամուն 44-օրյա պատերազմի ընթացքում:
Ամենամեծ ցանկության դեպքում նույնիսկ 4-5 միլիարդ դոլարի զինտեխնիկայով ու զինամթերքով զինված բանակը չէր կարող համարվել թալանված, եթե իհարկե նման բան ասողները ադրբեջանական գործակալներ չէին ու նպատակ չունեին դավադիր պատերազմով հանձնել Արցախն ու Հայկական պետականությունը:
Իսկ սեփական դավաճանությունը «թալանված» բանակով հիմնավորելն ամբողջովին տեղավորվում է միավորված արևմուտքի «Պուտինն է մեղավոր» ստի ու կեղծիքի տրամաբանության մեջ:
Հիմա ինքներս մեզ հարց տանք. կցանկանա՞նք 5 միլիարդ դոլարի զենք ու զինամթերք ունեցող «թալանված» բանակ ունենանք ․․․
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения?



