Մենք այս պատերազմն ավելի վաղ ենք սկսել. Զելենսկու խոստովանությունը
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական իշխանությունները 2021 թվականի վերջից սկսել են զենքի մատակարարումներ ստանալ արևմտյան երկրներից։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
BBC-ի բրիտանական հեռարձակման կորպորացիայի լրագրողի այն հարցին, թե արդյոք Կիևը զենք է ստացել Արևմուտքից դեռևս դեկտեմբերին և հունվարին, Զելենսկին դրական է պատասխանել։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի ղեկավարությունը վախենում էր Ռուսաստանի կողմից «հարձակողական գործողություններից»։
«Դրա համար մենք ցանկանում էինք անդամակցել ՆԱՏՕ-ին: Դրա համար մենք կայունացրինք իրավիճակը Ուկրաինայում: Դրա համար մեզ անհրաժեշտ էր իմ թիմի ուժեղ ղեկավարությունը: Հենց այդ պատճառով էինք պայքարում երկի ներսում որոշ քաղաքական խմբերի դեմ։ Մենք այս պատերազմն ավելի վաղ ենք սկսել»,- ասել է Զելենսկին: