Պուտինը կարող է միջուկային զենք կիրառել Ուկրաինայում. ԿՀՎ տնօրեն
МЕЖДУНАРОДНОЕ«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է դիմել Ուկրաինայի դեմ մարտավարական կամ ցածր արդյունավետության միջուկային զենքի կիրառմանը։ Սա կնշանակի ագրեսոր երկրի լիակատար հուսահատություն ռազմական անհաջողությունների լույսի ներքո»,- նման կարծիք է հայտնել ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը, ելույթ ունենալով Ատլանտայի Ջորջիա Տեխնոլոգիական համալսարանում ուրբաթ՝ ապրիլի 15-ին, հայտնում է The Guardian-ը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ն անլուրջ չի վերաբերվում նման սպառնալիքին.
«Հաշվի առնելով նախագահ Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության հնարավոր հուսահատությունը, հաշվի առնելով այն անհաջողությունները, որոնց նրանք բախվել են մինչ այս պահը՝ ռազմական առումով, մենք չեն կարող անլուրջ մոտենալ մարտավարական միջուկային զենքի կամ ցածր հզորության միջուկային զենքի հնարավոր կիրառման սպառնալիքին», - հայտարարել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։