Հրվ. Ամերիկայում 100.000-ից ավելի մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով. կան զոհեր
МЕЖДУНАРОДНОЕTert.am-ը գրում է .
Հրվ. Ամերիկայում 100.000-ից ավելի մարդ է տարհանվել ջրհեղեղների պատճառով. կան զոհեր
Հարավամերիկյան մի շարք երկրներում` Պարագվայում, Ուրուգվայում, Բրազիլիայում և Արգենտինայում, իշխանությունները տարհանել են 100.000-ից ավելի մարդու` այդ տարածքները պատուհասած ուժգին ջրհեղեղների պատճառով:
Ինչպես հայտնում է The Guardian-ը, Պարագվայի իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել երկրի 8 նահանգներում, որտեղ արդեն գրանցվել է մի քանի զոհ: Ինչ վերաբերում է Բրազիլիային, որտեղ ևս զոհեր կան, ապա այնտեղ ջրհեղեղների ավերիչ ազդեցությունից տուժել է մոտ 40 բնակավայր ու քաղաք:
Մասնագետների փոխանցմամբ, նման առատ ջրհեղեղներն ուղղակիորեն կապված են «Էլ Նինյո» ցիկլոնի հետ, որն ամեն տարի դառնում է բնական կատակլիզմների առաջացման պատճառ:
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
3
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
4
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
5
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу



