Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առաջարկվել է կասեցնել ինքնակամ շինարարությունը, բայց այն շարունակվում է ողջ թափով. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թ. փետրվար-մարտ ամիսներին Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի նրբ. թիվ 198 տան կողքին շինարարություն է սկսվել: Կարծես թե, առաջին տպավորությամբ հարևանների հետ նորմալ հարաբերություններ պետք է լինեին, բայց ամեն ինչ այդքան պարզ ճանապարհով չի գնացել: Նեկտար Տեր-Աբրահամյանը պատմում է, որ շինարարությունը սկսելիս նախնական էսքիզով կառուցապատողը համաձայնության է եկել իր մայրիկի հետ, թե ինչպիսին պետք է լինի կառույցը, նորմալ հարաբերություններ էին, չնայած ինքն, օրինակ՝ կողմ չէր, որ հարևանի պատն իրենց պատին կպած լինի: Ի դեպ, Հր. Քոչարի 198/2-ի սեփականատեր Արուսյակ Սոֆի Փլաֆչյանը, որը Նեկտարի քույրիկն է, ըստ նախնական էսքիզի, շինարարությանը համաձայնություն չի տվել՝ պահանջելով վերջնական նախագիծը:

«Հաստատված նախագիծ ցույց չեն տվել: Մեզ ասացին, որ նախնական նախագծով մեր համաձայնությունը պետք է ստանան, հետո, երբ ստանան նախագիծը, այն ցույց կտան, և կգանք ընդհանուր հայտարարի, որպեսզի մեկս մյուսին վնաս չտանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նեկտարը: Ցույց տալով նախնական նախագիծը և այն, ինչ ստացվելու էր շինարարության արդյունքում, նշում է, որ նախնական նախագծով չկա հարկայնություն: «Ցանկանում էին, որ ընդհանուր պատ լինի մեր տան և բակի հետ, համաձայնության չեկանք, որոշեցինք, որ ընդհանուր պատի փոխարեն կլինի օվալաձև պատուհան, որը չի ճնշի մեզ, իրենք էլ տարածք չեն կորցնի»,-նշում է մեր զրուցակիցը:

Այս առումով հարևան Գեղամ Մանուկյանի հետ, կարծես թե, եկել են համաձայնության: «Բացի դա, մեր առաջին պայմաններից մեկն այն էր, որ մեր լուսավորությունը չփակվի: Երբ, արդեն բարձրացող պատերը տեսնելով, հասկացա, որ արդյունքում այն չի ստացվելու, ինչ պայմանավորվել ենք, իրենք պատճառաբանեցին, որ մեր լույսը չեն փակում, թղթեր ներկայացրեցին: Դրանք ցույց եմ տվել մասնագետներին, որոնք ասացին, որ կատարված հաշվարկներ չկան, ուղղակի ինչ-որ բան են գրել՝ աչք փակելու համար: Հաջորդ քայլով դիմեցի թաղապետարան: Ուղարկեցի նկարները, որոնցում ակնհայտ երևում են խախտումները: Բացի դրանից, պահպանված չէին անվտանգության նորմերը: Ամեն օր աղբը մի քանի անգամ լցվում էր մեր բակ, մի կողմից՝ աղբն էր, մյուս կողմից էլ՝ անվտանգության հարցը: Իմ բողոքներից հետո կանաչ կտորը բերեցին, ուղղակի քաշեցին պատի երկայնքով, բայց դա եղած-չեղած նույն հաշիվն է: Մյուս կողմից՝ անկարելի է իրենց շինության վերևի հատվածի՝ առաստաղի կառուցումը, քանի որ իրենց տանիքից ուղղակի կարող են մեր տանիք բարձրանալ, գողության հավանականությունը մեծ է: Անգամ շինարարության սկզբում երկու անգամ հենց իրենց կառույցում գողություն է եղել: Երկու անգամ գողը մեր բակ է մտել: Անգամ այս բոլոր հարցերը դնում ենք մի կողմ: Անկարելի է այն, որ նախագծում առկա հարկերի քանակից ավելի են «բարձրանում»՝ նոր հարկ կառուցում»,-ասում է տիկին Նեկտարը: Հարցնում եմ՝ իսկ թաղապետարանը ինչ քայլեր ձեռնարկեց, արձագանքում է՝ բացարձակ որևէ քայլ չի ձեռնարկել:

«Ի պատասխան իմ դիմումի, 2021 թ.-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը տեղեկացրել էր, որ այս հասցեում «շինարարական աշխատանքներն իրականացվում են համաձայնեցված նախագծից կոպիտ շեղումներով՝ չի պահպանվել համաձայնեցված նախագծով նախատեսված կառույցի թույլատրելի բարձրության հատակագծային նիշը, ինչպես նաև համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով կառուցված կառույցը բնութագրվում է որպես ինքնակամ: Համապատասխան գրություն է հասցեագրվել Երևանի քաղաքապետին այդ հասցեում իրականացվող ինքնակամ շինարարության կասեցման և հետևանքների վերացման վերաբերյալ»: Տեսչական մարմինը նամակ էր հղել Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով կասեցնել ինքնակամ շինարարությունը»,-ասում է մեր զրուցակիցը, իսկ ես իրենց տան բակում նստած անգամ հասկանում եմ, որ շինարարության կասեցում չի եղել, դեռ մի բան էլ այն շարունակվում է: Նեկտարը ներկայացնում է հաջորդ նամակը՝ Երևանի քաղաքապետարանն արձագանքել է տեսչական մարմնի դիմումին՝ պատասխանելով մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանին:

«Հր. Քոչարի փողոցի համար 200 հասցեի կառուցապատող Գեղամ Մանուկյանը հրավիրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություն՝ բարձրացված հարցերը քննարկելու համար: Պատասխանում նշված է, որ հետագա ընթացքի մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Բայց մինչև հիմա չգիտենք, թե ինչ ընթացք է ստացել այդ հանդիպումը, ինչ որոշում է կայացվել»,-ընդգծում է Քոչար 198 հասցեում գտնվող տան սեփականատերը: Ի դեպ, կառուցապատող Գեղամ Մանուկյանը, ըստ մեր զրուցակցի, կառուցում է հանրային օբյեկտ՝ բնակելիի հետ միասին: Նեկտարն ասում է՝ ցանկանում էին, որ հավել յալ հարկը չլիներ, այլ «պրետենզիա» չունեին: «Ասում են՝ քո լույսի վրա չի ազդում, բայց ինչ կապ ունի՝ ազդում է, թե ոչ, նախագծից և մեր պայմանավորվածությունից դուրս է, խաբեություն է: Իմ կռիվն այսօր արդեն իրենց հետ չէ, այլ իրենց հովանավորողների, որովհետև եթե իրենց թույլ չտային, իրենք չէին կառուցի: Եթե հովանավորողներ չլինեին, բնականաբար, այսպես չէր լինի: Հիմա արդեն ուզում եմ, որ վերացնեն իրենց բոլոր խախտումները»,-նշում է նա:

Հավելում է ևս մեկ կարևոր բան՝ դեռ տարիներ առաջ իր ծնողները նախագծով հաստատված թույլտվություն ունեին հինգ հարկանի շենք կառուցելու: «Հետո, երբ սկսեցին շինարարությունը, քույրս, ում նույն բակում զուգահեռ տունն է պատկանում, դեմ եղավ, և նա ճիշտ էր, քանի որ իր տունը մի մութ անկյուն էր դառնում: Դիմեցինք, կասեցրեցին, և միայն մեկ հարկը կառուցեցինք: Նույնն ասում եմ մեր հարևաններին՝ եթե լինելով մի ընտանիքի անդամներ, չենք կառուցել ավելի հարկեր, ինչու պետք է ձեզ թույլ տանք: Իրենք եկան, տեսան մեր տունը, բակը, պետք է դրան համապատասխան նախագիծ կազմեին: Սա իմ կապրիզը չէ, ու այնպես էլ չէ, որ իրենց վատություն եմ անում, հակառակը՝ իրենք են վատություն անում՝ փակում են իմ լույսը, խոնավանում է տունը, արդեն այս ձմռանը հավելյալ ջեռուցել եմ տունը»,-ընդգծում է զրուցակիցս և եզրափակում. «Մեր պահանջն ի սկզբանե եղել է հետևյալը՝ հարկայնությունը, որը չի համապատասխանում նախագծին, պետք է քանդվի:

Բացի դա, պետք է լուծվի նաև մեր և իրենց տանիքների հավասարության հարցը, քանի որ մշտապես ապրելու ենք այն մտավախությամբ, որ կարող է գողություն լինել, տանիքից տանիք անցնեն»,եզրափակում է Նեկտար Տեր-Աբրահամյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%