Զելենսկին խնդրել է Բայդենին Ռուսաստանը մտցնել ահաբեկչությունը հովանավորող երկրների ցանկ
МЕЖДУНАРОДНОЕՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին խնդրել է Ռուսաստանը ներառել ահաբեկչությունը հովանավորող երկրների՝ ԱՄՆ ցուցակում։ Այս մասին գրում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զելենսկին համապատասխան կոչով դիմել է Բայդենին այս շաբաթվա սկզբին՝ հեռախոսազրույցի ժամանակ։ Իր հերթին, Բայդենը, ըստ թերթի, որևէ պարտավորություն չի ստանձնել կոնկրետ գործողությունների առումով, սակայն ասել է, որ պատրաստ է ուսումնասիրել Մոսկվայի վրա ճնշումը մեծացնելու առաջարկների մի ամբողջ շարք։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։