Երևանում բախվել են թիվ 44 երթուղու ավտոբուսն ու թիվ 473 երթուղու «Գազելը». վարորդներից մեկը եղել է խմած
ОБЩЕСТВОԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում, Գարեգին Նժդեհ 37/9 հասցեի դիմաց, բախվել են թիվ 44 երթուղին սպասարկող Hyundai մակնիշի և Դարբնիկ գյուղից Երևանի երկաթագծի կայարան՝ թիվ 473 երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկներ Արամ Վարդանյանն ու Ռազմիկ Բարսեղյանը:
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Գազելի» վարորդը եղել է ոչ սթափ (խմած): Վերջինիս վարորդը տեղում պարեկային ծառայության աշխատակցի կողմից զրկվեց վարորդական իրավունքից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
Как конфликт подводит биоразнообразие к критической черте



