Ինչու՞ են ամուսնալուծվում կենդանակերպի նշանները
ЛАЙФԽոյ
Ընտանիք ստեղծելիս Խոյի համար ամենաբարդն է համերաշխ ապրել կողակցի հետ և գնալ փոխզիջումների։ Խոյն անհանդուրժողականություն, համառություն և անհամբերություն է ցուցաբերում, նույնիսկ մանր հարցերում։ Կոնֆլիկտների հիմնական պատճառը Խոյի սեփական էգոիզմն է դառնում, իսկ հարաբերությունների առաջին անախորժությունը արտահայտվում է, երբ Խոյը հաշվի չի առնում զուգընկերոջ կարծիքն ու հետաքրքրությունները։
Ցուլ
Ցուլը բավականին ներդաշնակ նշան է ընտանեկան կյանքի հարցերում։ Սակայն ներդաշնակությունն իրեն անհրաժեշտ է ոչ միայն հարաբերություններում, այլ նաև ֆինանսական հարցերում։ Եթե զույգի նյութական վիճակն անկայուն է և մտահոգություններ է առաջացնում, ապա Ցուլին խորհուրդ չի տրվում ամուսնանալ, քանի որ բաժանման պատճառը հենց ֆինանսների բացակայությունն է դառնում։
Երկվորյակներ
Երկվորյակներն ամենից շատ շփման և շրջապատի ընդլայնման կարիք են զգում, որտեղ, իհարկե, կան հակառակ սեռի ներկայացուցիչներ։ Սա կարող է Երկվորյակի կողակցի խանդի պատճառ լինել։ Բնատուր մարդամոտությունն իսկապես մեծացնում է ինտիմ հարաբերությունների ռիսկը, սակայն սա Երկվորյակին սիրային արկածներ հայցողի պիտակով կնքելու պատճառ չէ։
Խեցգետին
Խեցգետնի նշանը կապված է նախնիների արմատների, տան և ընտանիքի հետ, ինչը ոչ միշտ է դրական դեր խաղում։ Հարաբերություններում լարվածության պատճառը կարող են լինել օրինակ՝բնակարանային խնդիրները, ամուսնու ազգականների հետ կոնֆլիկտը, ծնողների հետ համատեղ ապրելու փաստը, ազգականների միջամտությունը երիտասարդ ընտանիքի կյանքի մեջ։ Համատարած իրավիճակ՝ ամուսնացած տղամարդը կնոջ հետ միասին զոկանչ է ձեռք բերում, իսկ կինը՝ սկեսուր։
Ավելին՝ այստեղ