Անկարան ձեռքերը ծալած չի նստի ու սպասի. Թուրքիան ցանկանում է բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն կոչ է արել բարեփոխել միջազգային անվտանգության համակարգը։ Երկրի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման անհրաժեշտության մասին է վկայում Ուկրաինայի պատերազմի օրինակը, հայտնում է Haberler-ը:
«Միջազգային անվտանգության համակարգը, ՄԱԿ-ի համակարգն ի վիճակի չեն լուծելու հակամարտություններ, բարդ հարցեր»,- ընդգծել է Չավուշօղլուն, որի պնդմամբ՝ համակարգը բարեփոխման կարիք ունի։ Միևնույն ժամանակ, դիվանագետը շեշտել է, որ Անկարան պատրաստ չէ «ձեռքերը ծալած նստել ու սպասել, որ դրանք տեղի ունենան»։
Արտգործնախարարը հավելել է, որ Թուրքիան աջակցում է իր բոլոր հարևանների տարածքային ամբողջականությանը։
«Թուրքիայի դիրքորոշումը հիմնված է արդար և հավասարակշռված մոտեցման վրա»,- հավելել է Մևլութ Չավուշօղլուն։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
3
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



