Ереван, 03.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Առաջիկա երկու շաբաթը շատ վճռորոշ է լինելու». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին շրջանում իշխանության կողմից արվող հայտարարություններն առաջին հերթին փաստում են այն մասին, որ առաջիկա երկու շաբաթը շատ վճռորոշ է լինելու Հայաստանի համար: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը արդեն որոշակի վճռական քայլերի է գնում. այդ քայլերը կա՛մ կկասեցվեն, կա՛մ այդ հնարավորությունը, միգուցե, այլևս չլինի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում նշել է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն՝ անդրադառնալով Արցախի հետ կապված հայտարարություններին, նաև հնարավոր վտանգավոր գործընթացներին:

«Նախ՝ վտանգն այն է, որ այս իշխանությունները մտածում են, թե կարելի է Հայաստանի համար խաղաղություն ապահովել՝ գնալով ինչ-որ զիջումների: Մինչդեռ կյանքն այլ բան ցույց տվեց. ինչքան զիջում ես, այնքան ավելի շատ են քեզնից ուզում ու ավելի են առաջ գալիս: Թուրքիան ու Ադրբեջանն օգտվում են նման իշխանության առկայությունից ու փորձում են ինչքան հնարավոր է վերցնել: Բացի այդ, իրեն սուպեր քաղաքական գործիչ երևակայելով՝ Նիկոլ Փաշինյանը միշտ ինչ-որ ամբիցիոզ ծրագրեր է առաջ քաշում: Իրականում լրիվ հակառակն է: Այս փուլում, երբ կա ռուս-ուկրաինական կոնֆլիկտը, իրենց թվում է, թե կարող են ավելի շատ խաղալ հակառուսական գծի վրա՝ օգտվելով Արևմուտքի աջակցությունից: Եվ պատահական չէ, որ Արցախում զիջումների վերաբերյալ հայտարարություններին զուգահեռ իշխանությունների կողմից ավելացել են նաև Ռուսաստանի դեմ ուղղված հայտարարությունները: Իրականում հեշտ է Փաշինյանի վերջին հայտարարությունների չակերտները բացել: Փաշինյանն ասում է՝ մենք չենք ուզում մեզ ինչ-որ մեկը ների կամ չների, պարտադրի կամ չպարտադրի: Սրանք պարզ ակնարկներ են. ուզում է ասել, թե 2020-ի պատերազմը հրահրվել է Ռուսաստանի կողմից, հետո իբր մեզ պատժում էին, հետո իբրև ներեցին… Ավելի վատ է, որ սա ասվում է Մոսկվա այցից առաջ: Երբ այցից առաջ է նման կտրուկ հայտարարություն անում, նշանակում է՝ հաստատ որոշում է կայացրել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով, երկրորդ վտանգն այն է, որ Փաշինյանի հայտարարությունները շատ հեշտ զուգորդվում են Ալիևի հայտարարությունների հետ: «Այսինքն, երբ Ալիևը մեղադրում է Ռուսաստանին, և մենք մի պահ մտածում ենք, որ արդյունքում կարող ենք շահեկան դիրքում լինել, Նիկոլ Փաշինյանն այստեղից նույնկերպ է պատասխանում: Մեծ հաշվով, ակնհայտ է, որ Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունը նաև Հայաստանում է արտահայտվում. ըստ երևույթին, շատ լուրջ աշխատանք է կատարվել, որ Նիկոլ Փաշինյանն այսօր երկու ոտքով կանգնի այդ գծի վրա»,-նկատեց քաղաքական վերլուծաբանը:

Նրա խոսքով, աշխարհի մեծ տերությունների համար որևէ էական նշանակություն չունի, թե Արցախի հարցն ինչպես կորոշվի. «Արցախի հարցը մեզ համար է կարևոր: Մինչդեռ Արևմուտքի համար կարևոր է նվազեցնել Ռուսաստանի դերը, իսկ ՌԴ-ի դերը տարածաշրջանում շատ հանգամանքներով պայմանավորված է Արցախի հարցով: Եվ որքան Արցախի հարցը շուտ դուրս գա օրակարգից, այնքան Ռուսաստանի դերը կնվազի: Իսկ ինչպե՞ս կարելի է օրակարգից հանել Արցախի հարցը. ամենահեշտ ճանապարհը զիջումների գնալն է: Հիմա, երբ Հայաստանն է պարտված կողմը, ավելի շատ զիջումներ հենց Հայաստանից են պահանջում, ինչին Փաշինյանը չի դիմադրում: Փոխարենը՝ իր ոճով փորձում է բոլորին և առաջին հերթին հենց իր թիմին ֆռռացնել: Իր թիմին ասում է՝ եկեք հրաժարվենք կարգավիճակի հարցը բարձրացնելուց, խոսենք արցախցիների անվտանգության և իրավունքների մասին, իսկ երբ այդ հարցը մտնի օրակարգ, նորից կարգավիճակի հարցի կվերածվի ու կլուծվի մեր օգտին: Ասում է՝ այսպես ոչ թե հանձնում, այլ պահում ենք: Իրականության մեջ Ադրբեջանն այդ խաղերին դեմ չէ, քանի որ Փաշինյանն իր մատնանշած ճանապարհին անընդհատ փոքր-փոքր զիջումներ է անում»:

Այս համատեքստում նա հիշեցրեց՝ Բրյուսելում, Եվրոպական խորհրդի մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Ալիևն արդեն իսկ կարողանում է պոկել մի հայտարարություն, որտեղ ոչ մի խոսք չկա Արցախի մասին, ինչից կարելի է ենթադրել, թե «Արցախի խնդիր չկա, Ղարաբաղ չկա». «Այսինքն՝ այնպես, ինչպես հենց Ալիևն էր ուզում: Փաշինյանի փոքր-փոքր զիջումները, այդպիսով իր կարճ խելքով բոլորին ֆռռացնելու հնարավորություն տեսնելն իրականում այլ իրողության են հանգեցնելու: Կզիջի, կզիջի, մի օր էլ ոչինչ չի ստացվի, ու զիջումներն Ադրբեջանին արդեն որպես փաստ կմնան»: Անդրադառնալով նաև «խաղաղության պայմանագրի» շուրջ զարգացումներին՝ նա շեշտեց Ալիևի կողմից ցուցաբերվող շտապողականության մասին:

«Ալիևը փորձում է աշխարհում առկա խառնաշփոթից օգտվել ու էլի մի բան պոկել այնպես, ինչպես 2020ին: Կորոնավիրուսի գագաթնակետի ժամանակ՝ 2020-ին, բոլոր երկրներն առանձնացել էին, ամեն մեկն իր գլխացավով էր զբաղված, ինչից Ալիևը օգտվեց: Հիմա նույն վիճակն է: Բոլորը զբաղված են ռուս-ուկրաինական, Ռուսաստան-Արևմուտք հակամարտությամբ: Արցախի մասին մտածում են ոչ թե այն տրամաբանության շրջանակում, թե ինչ է ուզում արցախցին, այլ թե իրենք ինչ օգուտ կքաղեն: Այս առումով Ալիևը շտապում է, իսկ մենք շտապելու տեղ չունենք: Այնինչ, Նիկոլը շտապում է, որովհետև շտապում է Ալիևը: Ուրիշ պատճառ, ցավոք, չկա: Ալիևը շտապում է, ստիպված Նիկոլն էլ է շտապում, որը շատ արագ արձագանքում է Բաքվի յուրաքանչյուր ցանկության, հայտարարության, շտապողականության»,-ասաց Ռ. Մարգարյանը:

«Նիկոլը պատերազմով է սպառնում, բայց այսօր Հայաստանի վրա հարձակվելու վտանգ չկա, որքան էլ փորձի վախեցնել դրանով: Այն, որ Ադրբեջանն ամբողջ ուժով կհարձակվի Արցախի, խաղաղապահների վրա, այդ առումով ևս մեծ վտանգ չկա: Նիկոլն այդպես ուղղակի վախեցնում է մարդկանց՝ այդպիսով փորձելով ներկայացնել, թե զիջումների գնալուն այլընտրանք չկա: Սա անում է, որ հետո էլ փորձի բոլորին ֆռռացնել ու հասնել ինչ-որ նպատակների: Սա բլեֆ է՝ առաջին հերթին ուղղված հենց իր թիմակիցներին»,-ասաց նա: Ինչ վերաբերում է իշխանությունը պահելու խնդրին, մեր զրուցակցի խոսքով, Նիկոլ Փաշինյանի նպատակը միշտ իշխանությունը պահելն է եղել: «Ի տարբերություն մեր բոլոր նախկին առաջնորդների, միայն ինքն է կառչած իշխանությանը: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը զգաց, որ ինչ-որ հարցերում հակասություն կա, հրաժարական տվեց ու գնաց: Ռոբերտ Քոչարյանը երկու ժամկետ կառավարեց, հետո գնաց՝ չփորձեց վերադառնալ քաղաքականություն, եթե, իհարկե, հետո Նիկոլն այս ամբողջ պատմությունը չսարքեր:

Երբ Սերժ Սարգսյանը տեսավ, որ մարդիկ իր դեմ են ելել, դարձյալ գնաց: Միայն Նիկոլն է, որ երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ ու չի գնում՝ չնայած հստակ փաստերին, չնայած նրան, որ որևէ այլ իշխանություն երկիրը նման վիճակի չի հասցրել, չնայած, որ պատերազմ բերեց, պարտություն բերեց, չնայած բոլոր ոլորտներում հետընթաց է: Բնական է՝ իշխանությունն իր համար ավելի կարևոր հարց է, ու հենց վատն այն է, որ եկել է այն եզրակացության, որ իշխանությունը պահելու համար պետք է գնա քայլերի, որովհետև այդպես ավելի հեշտ է պահել իշխանությունը: Ամենավտանգավորը երևի սա է: Նա այլ եզրակացության կարող էր գալ: Օրինակ՝ մտածեր, որ ավելի հստակ պետք է պաշտպանել Արցախի խնդիրը, կամ այդքան չընդդիմանար ՌԴ-ին, մարտահրավերներ չնետեր: Եվ, եթե չխանգարեն, հնարավոր է փորձի մինչև վերջ գնալ: Քայլ առ քայլ է գնալու դեպի ամենամեծ վտանգը՝ փոքր-փոքր զիջումներով»,-ընդգծեց Ռ. Մարգարյանը:

Նա շեշտեց՝ իհարկե, սա այն դեպքում, եթե հասարակությունը չընդվզի. «Եթե այս գործընթացը չկասեցվի, քայլ առ քայլ զիջումներ են լինելու, բանակցություններ են սկսվելու, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, նաև դելիմիտացիայի շուրջ: Հետո Նիկոլը կգա ու կասի՝ «մեր վերահսկողության տակ գտնվող այս կամ այն տարածքը Ադրբեջանի կազմի մեջ է, և Արցախը փրկելու, հաջողության հասնելու, հանուն խաղաղության ու մեր ապագա հաղթանակի այն պետք է տանք: Գործընթացը կլինի փոքր-փոքր զիջումներով, իսկ վերջնարդյունքը կախված է առաջին հերթին համաշխարհային գործընթացներից: Ինչքան Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունն ավելի մեծ թափ ստանա, այդքան Նիկոլի կողմից ավելի կտրուկ զիջումներ կլինեն: Առանձին հարց է Արցախը, իր բնակչությունը, որտեղ, ի տարբերություն Նիկոլի, այլ տեսակի մարդիկ են ապրում. նրանք մինչև վերջ պայքարելու են իրենց իրավունքների համար: Ինչքան Նիկոլը զիջի, այնքան այնտեղից դիմադրությունը կավելանա: Ըստ իս, ամեն դեպքում, կհասնի ինչ-որ մի կետի, երբ Փաշինյանը կթողնի իշխանությունը»:

Քաղաքական վերլուծաբանը ընդգծեց, որ վերոնշյալ վտանգները գիտակցելով է ընդդիմությունը քայլերի դիմում:

«Ի տարբերություն Փաշինյանի, ընդդիմությունն այլ չափանիշներով է առաջնորդվում: Այո, Փաշինյանին իշխանությունից հեռացնելու խնդիրը կարևոր է, բայց ամենակարևորը չէ: Ամենակարևորը Հայաստանի ու Արցախի շահն է: Եթե ինչ-որ հրաշքով ընդդիմությունը տեսնի, որ Փաշինյանը որևէ օգտակար բան է անում, չկասկածեք, որ նրան հեռացնելու խնդիր չի բարձրացվի: Մինչդեռ սա անհնար է: Այսինքն, եթե ընդդիմությունը չի գնում ծայրահեղ քայլերի, պետք է հասկանալ դրա իմաստը. խնդիրը երկիրն ավել ի մեծ վտանգների մեջ չգցելն է: Դրա համար ընդդիմությունը գնում է կոնսոլիդացիայի ճանապարհով, փորձում է շատ մարդկանց հավաքել, բոլորին բերել մի գաղափարի շուրջ, որ իշխանափոխությունը հնարավորինս անցնցում, անվնաս և օգտակար լինի Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների համար: Դժվար գործընթաց է, բայց մեկնարկը տրվել է: Տեսնում եմ, որ ընդդիմության կողմից առաջիկա երկու շաբաթվա ընթացքում ակտիվ գործողությունների տրամադրվածություն կա»,-եզրափակեց նա:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում 

Как были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%